Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Նոյեմբերի 25-ին  Գյումրու քաղաքապետարանում երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին ներկայացվեց Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․ հայեցակարգը, 2020-2021 թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծերը։

 
 

Գյումրու քաղաքապետարան-«ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամ համագործակցության շրջանակներում շարունակվում է սոցիալական բնակարանաշինության ծրագրի 3-րդ փուլը: Այս փուլով նախատեսվում է Մովսես Խորենացի 46/1 հասցեում գտնվող շենքի վերջին երկու մուտքերի կառուցմամբ շահագործման հանձնել ևս 18 սոցիալական բնակարան: Բնակարաններից 14-ը կլինեն մեկ սենյականոց, իսկ 4-ը՝ երկու սենյականոց: Այս պահին իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները:

 
 
 

Սիրելի՛ վանաձորցիներ,

Հարգելի՛ Մամիկոն Ասլանյան,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի​ Վանաձորի տոնի առիթով։ Օրն այս ևս մեկ առիթ է մեր սերն արտահայտելու բոլորիս սիրելի, պարզ ու գրկաբաց Վանաձորի հանդեպ։ Հայաստանի երրորդ քաղաքն այսօր բոլորիս աչքի առաջ օր-օրի ծաղկում է ու հզորանում՝​ դառնալով առավել գեղեցիկ, հարմարավետ ու ներկայանալի։ Լիահույս եմ, որ դեռ շատ ու շատ ծրագրեր կիրականացվեն Վանաձորում՝ ի նպաստ ծառայելով քաղաքի առավել զարգացմանն ու հզորացմանը։

 

 
 
 

Սիրելի՛ երևանցիներ,

Հարգելի՛ Հայկ Մարության,

Ի սրտե շնորհավորում եմ համայն հայության մայրաքաղաքի, մեր սիրելի Երևանի տոնի 2801-ամյակի առիթով։ Օրն այս ևս մեկ առիթ է մեր սերն արտահայտելու բոլորիս սիրելի, սրտաբաց ու գրկաբաց մեր վարդագույն մայրաքաղաքի հանդեպ։ Երևանը բոլոր հայերի տունն է, բոլորի բնօրրանը։ Երևանն այսօր բոլորիս աչքի առաջ օր-օրի ծաղկում է ու զարգանում հնի ու նորի յուրահատուկ համադրությամբ՝ պահպանելով ինքնատիպ ու անկրկնելի քաղաքի իր դիմագիծը։ Ոչ միայն երևանցիները, այլև բոլորս պետք է մեր լուման ունենանք մեր սիրելի մայրաքաղաքի առավել զարգացման և հզորացման գործում։

 

 
 
 

Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանին և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանին:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 31 32 33 34 35 36 37 38 39 40 Հաջորդ > Վերջ >>

էջ 35 - 134