Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետարանը ևս միացավ Գյումրին առանց տնակների հիմնադրամի կողմից իրականացվող «Տնակից տուն մեկ քայլ է» նախաձեռնությանը:

Գյումրու քաղաքապետարանը ևս միացավ Գյումրին առանց տնակների հիմնադրամի կողմից իրականացվող «Տնակից տուն մեկ քայլ է» նախաձեռնությանը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ձեռք բերեց խճանկարի 100 մասնիկ և դրանցից մի քանիսն անձամբ ավելացրեց կտավին: Քաղաքապետարանի աշխատակիցներից շատերը ևս ձեռք բերեցին խճանկարի մասնիկներ՝ այդպիսով իրենց ներդրումն ունենալով նախաձեռնությանը: