Գլխավոր էջ Գյումրի Տոներ և հիշատակներ

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ


ՏՈՆԵՐ


Ամանոր և Ծննդյան տոներ - դեկտեմբերի 31, հունվարի 1-2՝   Ամանոր, և հունվարի 6՝ Սուրբ ծնունդ և հայտնություն չ աշխատանքային օրեր),

Բանակի օր - հունվարի 28 (ոչ աշխատանքային օր),

Մայրենի լեզվի օր - փետրվարի 21,

Կանանց տոն - մարտի 8 (ոչ աշխատանքային օր),

Մայրության և գեղեցկության տոն - ապրիլի 7-ին,

Աշխատանքի օր - մայիսի 1-ին (ոչ աշխատանքային օր)

Երկրապահի օր - մայիսի 8

Հաղթանակի և խաղաղության տոն - մայիսի 9 (ոչ աշխատանքային օր)

Հանրապետության տոն - մայիսի 28 (ոչ աշխատանքային օր)

Երեխաների իրավունքների պաշտպանության օր - հունիսի 1

Սահմանադրության օր - հուլիսի 5 (ոչ աշխատանքային օր),

Գիտելիքի և դպրության օր - սեպտեմբերի 1

Անկախության տոն - սեպտեմբերի 21 (ոչ աշխատանքային օր)

Թարգմանչաց տոն - հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը

Սուրբ Վարդանանց տոն` բարի գործի և ազգային տուրքի օր - Սուրբ զատկից 8շ աբաթ առաջ` հինգշաբթի օրը

Սուրբ Էջմիածնի տոն - Սուրբ զատկից 64 օր հետո` կիրակի օրը:



ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ



Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր - հունվարի 7 (ոչ աշխատանքային օր)

Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր - փետրվարի 28

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր - ապրիլի 24 (ոչ աշխատանքային օր) Երկրաշարժի զոհերի հիշատակի օր - դեկտեմբերի 7 

Ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ`մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր: ՀՀ կառավարության որոշումներով` Հայաստանի Հանրապետությունում նշվում են նաև հետևյալ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրերը.  

Բռնադատվածների հիշատակի օր - հունիսի 14

1999թ. հոկտեմբերի 27-ի նահատակների հիշատակի օր - հոկտեմբերի 27

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր - հունիսի 29

Մարդու իրավունքների միջազգային օր - դեկտեմբերի 10

Օդերևութաբանի օր - մարտի 23

Երկրաբանի օր - ապրիլի առաջին կիրակի օրը

Ընտանիքի օր - մայիսի 15

Բնապահպանի օր - հունիսի 5

Հողաշինարարի և գեոդեզիստի օր - հունիսի 30

Հանքագործի և մետալուրգի օր - հուլիսի երրորդ կիրակի օրը

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օր - դեկտեմբերի 20

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր - հոկտեմբերի 12

Աստղագիտության օր - սեպտեմբերի 18

Քաղաքացիական ավիացիայի օր - սեպտեմբերի 30

Դոնորի օր - հունվարի 8

Ուսուցչի տոն - հոկտեմբերի 5

Ոստիկանության օր - ապրիլի 16

Սահմանապահի օր - ապրիլի 26

Բուժաշխատողի օր - հունիսի 21

Դատախազության աշխատողի օր - հուլիսի 1

Գրադարանավարի օր - հոկտեմբերի 7

Հայ մամուլի օր - հոկտեմբերի 16

Տեղական ինքնակառավարման օր - նոյեմբերի 10:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ և ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՈՆԵՐ 

Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Ջրօրհնեք և Մկրտություն - անշարժ տոնը հունվարի 6-ին է. խորհրդանշում է Հիսուսի ծնունդն ու մկրտությունը:

Սուրբ Սարգիսը կատարվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը:

Տյառնընդառաջ/Տրընդեզն - անշարժ տոն է, կատարվում է փետրվարի 14-ին (նշվում է փետրվարի 13-ի երեկոյից):

Բարեկենդանը - Մեծ պահքին նախորդող երկշաբաթյա տոնախմբությունների՝ ժողովրդական պարերի, թատերախաղերի, հարսանիքների ու խնջույքների ժամանակահատված է:

Մեծ պահք/Մեծ պասն - սկսվում է Բուն բարեկենդանի հաջորդ օրվանից:

Ծաղկազարդ/Ծառզարդարը - Մեծ պահքի 6-րդ կիրակին է:

Սուրբ Զատիկը - Հայ եկեղեցու տաղավար տոներից երկրորդը, շարժական տոն է: Նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը՝ մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում՝ 35 օրվա շարժականությամբ:

Վարդավառը - Հայ եկեղեցու երրորդ տաղավար տոնն է. նշվում է Սբ Զատկից 14 շաբաթ անց՝ հուլիսի վերջին:

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը - Մարիամ Աստվածածնի երկինք փոխադրվելու հիշատակի օրն է: Հայ եկեղեցու չորրորդ տաղավար տոնն է: Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը:

Խաչվերաց տոնը - (կոչվում է նաև Սուրբ Խաչ, Սըբխեչ, Ուլոց) Հայ եկեղեցու վերջին՝ հինգերորդ տաղավար տոնն է. նշվում է սեպտեմբերի 14-ի մերձակա կիրակի օրը: