Սիրելի հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ռազմական գործի նվիրյանլներ, հայրենիքի պաշտպաններ, շնորհավորում եմ բոլորին Մեծ հայրենականում տարած հաղթանակի 77-ամյակի առիթով:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար ամենանշանակալի տոներից մեկն է: 77 տարի առաջ խորհրդային միության բանակը փայլուն հաղթանակ տարավ Հայրենական Մեծ պատերազմում: Այդ օրերին խորհրդային բազմազգ բանակի կազմում անձնուրաց պայքար են մղել և հաղթանակի կերտման գործում իրենց մեծ լուման ունեցել նաև հայ ազգի հերոս զավակները: Հայրենական պատերազմում հայ ժողովուրդը տվել է բազում հերոսներ որից շարքերում նաև՝ գյումրեցիներ: Պատմական էջերում մայիսը նաև հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է և վստահ եմ, հայ ազգն իր պայքարող տեսակի, անկոտրում ոգու շնորհիվ կկարողանա վերականգնել մայիսյան հաղթանակների երբեմնի փառքը:
Սուրբ Հարության՝ Զատիկի տոնը Գյումրիում
Գյումրու Վարդանանց հրապարակում նշվել է Սուրբ Հարության՝ Զատիկի տոնը։ Միջոցառման մեկնարկին հրապարակում են եղել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Համաժողովրդական հավկիթախաղի հաղթող է դարձել 11-ամյա Վահան Ժամկոչյանը։
Խաղի ավարտին համերգային ծրագրով հանդես է եկել Ethno colors band-ը՝ ազգային ռիթմերով։
Սուրբ Հարության տոնի՝ Զատիկին ընդառաջ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված շենքի բնակիչներին, շնորհավորել գալիք տոնի կապակցությամբ, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները:
Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առիթով: Անգնահատելի է ձեր ներդրումը մեր երկրի ու պետականության կայացման գործում: Բոլոր ժամանակներում, անկախ իրավիճակներից, դուք մեծ նվիրումով ծառայում եք թե՛ մեր պետությանը, թե՛ մեր ժողովրդին: Ձեր ամենօրյա բարեխիղճ աշխատանքն ու անձնական նվիրումը կարևոր ներդրում է բնակչության անվտանգության պահպանման գործում:
Գյումրին և Մոն դը Մարսանը կնքեցին քույր քաղաքների հուշագիր
Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Մոն դը Մարսանի քաղաքապետարանում: Մինչ հուշագրի ստորագրումը՝ կողմերը խոսեցին երկու քաղաքների միջև մինչ այս եղած կապերի, հուշագրի ստորագրումից հետո համագործակցային ծրագրերի, դրանց շրջնակներում անհրաժեշտ աշխատանքների մասին: Ողջույնի իր խոսքում Մոն դը Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն նաև շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքային իշխանություններին՝ համագործակցային այս ծրագրի իրկանացման համար ներդրած ջանքերի համար: Ողջույնի և շորհակալության խոսքով հանդես եկավ նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, ապա իր խոսքում կարևորեց հուշագրի կնքումը, խոսեց մի շարք ոլորտերում հետագա համագործակցությունների մասին:
էջ 1 - 117