Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ 2019 թվականի ամենատարբեր սպորտաձևերից Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Համահայկական 7-րդ խաղերում, միջազգային այլ մրցաշարերում չեմպիոն դարձած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր ընդունել ու պարգևատրել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը

2019 թվականի ամենատարբեր սպորտաձևերից Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Համահայկական 7-րդ խաղերում, միջազգային այլ մրցաշարերում չեմպիոն դարձած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր ընդունել ու պարգևատրել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Մինչ պարգևատրումը, քաղաքապետը ողջունել ու իր երախտիքի խոսքն է հղել նրանց, ապա ավելացրել:

-Մենք պարգևատրում ենք մեր քաղաքի հերոսներին, նրանց, որոնք մեր անունը շատ բարձր են պահել: Դուք պատմություն եք կերտում և անում եք ամեն ինչ, որպեսզի հպարտանանք ձեզանով և՛ մենք, և՛ մեր սերունդները: Սպորտն այսօր բերեց այնպիսի հաջողություն, որ մենք ունենալու ենք սպորտային պալատ: Նախագիծը պատրաստ է, տարածքը տրամադրված է: Մենք պետք է ունենանք այնպիսի սպորտային պալատ, որ կարողանանք այստեղ անցկացնել միջազգային մրցաշարեր, ինչը հնարավորություն կտա ավելի կբարձրացնելու Գյումրիի անունը: Ես ասել եմ՝ Գյումրին ոչ միայն մշակույթի մայրաքաղաք է, այլ նաև՝ սպորտի մայրաքաղաք է, իսկ դա դուք ապացուցում եք ամեն անգամ:

Նշենք, որ պարգևատրվել է 61 մարզիկ և 33 մարզիչ: Պարգևատրումների համար ավագանու որոշմամբ հատկացվել է մոտ 17.4 մլն դրամ: