Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

«Վորլդ Վիժն» Հայաստանը տոնում է գործունեության 30-ամյակը: Կազմակերպությունն իր գործունեությունը մեկնարկել է Գյումրիից:

Օրվա առիթով Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, պաշտոնատար այլ անձիք, հյուրեր: Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց Գյումրիում «Վորլդ Վիժն»-ի գործունեությանը, այս տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, ունեցած ձեռքբերումներին: Պատրաստված փոքրիկ ֆիլմերի միջոցով ներկայացվեց «Վորլդ Վիժն»-ի մի քանի շահառուների, աշխատակիցների անցած ճանապարհն ու ձեռքբերումները:

 
 

Դեկտեմբերի 3-ը համաշխարհային հանրությունը նշում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:

Հաշմանդամություն ունեցող անձանց ինքնահաստատման ճանապարհին արգելքների վերացումը, արժանապատիվ կրթություն ստանալու և աշխատանք ունենալու երաշխիքն այսօր երկրի սոցիալական քաղաքականության առաջնային ուղղություններից են: Առավել, քան երբևէ, այսօր պետությունն իր հնարավորությունների շրջանակում ձգտում է գտնել հաշմանդամների խնդիրների լուծուման հնարավոր ուղղությունները, ձգտում անել առավելագույնը՝ միջավայրը նրանց համար առավել մատչելի և հարմարավետ դարձնելու համար:

 

 
 
 

Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել Լոռու մարզից: Գլխավոր եղևնու մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար հատկացել է մոտ 3 մլն դրամ: Եվս 900.000 դրամ հատկացվել է տոնածառի ձևափոխման համար (ներքևի հատվածում), մոտ 10 մլն դրամ էլ հատկացվել է հիմնանորոգված փողոցների տոնական ձևավորման համար:

 
 
 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոյեմբերի 26-ին հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, սուբվենցիոն ծրագրերի և համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրերի շրջանակներում: Խորհրդակցությանը մասնակցում էին վերը նշված ծրագրերում ընդգրկված շինարարները, վերահսկողություն իրականացնող կառույցի պատասխանատուները:

 
 
 

Ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանը պարգևատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով

 Նոյեմբերի 24-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի 75-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, քաղաքապետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 31 32 33 34 35 36 37 38 39 40 Հաջորդ > Վերջ >>

էջ 34 - 134