Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առիթով: Անուրանալի է ձեր ներդրումը մեր երկրի ու պետականության կայացման գործում: Այսօր էլ, այս դժվարին օրերին, արտակարգ դրության պայմաններում շարունակում եք մեծ նվիրումով ծառայել թե՛ մեր պետությանը, թե՛ մեր ժողովրդին: Ձեր անմիջական ջանքերի շնորհիվ բարձր մակարդակով պահպանվում է հասարակական կարգն ու կանոնը, մեր բոլորի հարմարավետությունն ու անվտանգությունը: Պատասխանատվության բարձր զգացումով, մասնագիտական բարձր որակներով օժտված ոստիկանի ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է բնակչության անվտանգության պահպանման գործում:

 

 
 

Գյումրի համայնքի ավագանին սույն թվականի ապրիլի 10-ի ավագանու նիստին հաստատեց սոցիալապես անապահով թվով 104 անձանց դրամական աջակցություն տրամադրելու հարցը: Տարեսկզբից մինչև մարտ ամիս դրամական աջակցություն ստանալու համար քաղաքապետարան դիմում ներկայացրած և այս ցուցակում ընդգրկված քաղաքացիները զանգի միջոցով տեղեկացվել էին գումարների տրամադրման մասին: Այս պահին ընթանում է գումարների բաշխման գործընթացը: Ոստիկանների անմիջական հսկողությամբ պահպանվում է սոցիալական հեռավորությունը: Գումարների տրամադրումն իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով:

 
 
 

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականաված փողոցաշինական ծրագրի շրջանակներում 2019 թվականին հիմնանորոգված փողոցներում քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը արձանագրել էր թերթություններ: Այս պահին շինարարը թերությունների վերացման աշխատանքներ է իրականացվում Վազգեն Սարգսյան փողոցում: Վազգեն Սարգսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ընկերությունը:

 
 
 

Ելնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից՝ Գյումրի համայնքի ավագանու գործող չորս հանձանժողովների (Ֆինանսավարկային և տնտեսական, Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի, Քաղաքաշինության և հողօգտագործման, Իրավական հարցերով մշտական գործող հանձնաժողովներ) աշխատանքը կազմակերպվեց հեռավար՝ հանձնաժողովի անդամների խմբի շրջանակներում: Հանձնաժողովի անդամները ունեցան հնարավորություն լսելու զեկուցողներին, հարցեր ուղղելու նրանց, ստանալու իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

 
 
 

Քաղաքային իշխանության մի խումբ ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ապրիլի 2-ին այցելեցին «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»՝ հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի ապրիլի քառօրյա մարտական գոծողություններում զոհված քաջորդիների հիշատակին:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 31 32 33 34 35 36 37 38 39 40 Հաջորդ > Վերջ >>

էջ 31 - 134