Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

1988թ. փետրվարի 27-ից 29-ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները իրականացրեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:

Գյումրու քաղաքապետարանի աշխտակազամը՝ գլխավորությամբ Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք  փետրվարի 27-ին ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:

 
 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի կապակցությամբ: Տոն, որ բոլոր ժամանակներում ամենասպասվածն ու սիրվածն է հայ ժողովրդի համար։ Հայոց բանակի կազմավորման հիմքը դրվեց մեր երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, անցավ կայացման բարդ ճանապարհ և դարձավ մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը:

 

 
 
 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հունվարի 13-ին հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել սպորտի, կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտի համայնքապատկան կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումների ընթացքում քաղաքապետը անդրադարձել է 2019 թվականին կառույցների կատարած աշխատանքներին, խոսել 2020 թվականի ծրագրերից, առանձնացրել առաջիկա անելիքները: Յուրաքանչյուր կառույցի ղեկավար առանձին-առանձին ներկայացրել է, թե ինչ է անհրաժեշտ իր կառույցին, որքան գումար կպահանջվի անհրաժեշտ միջոցների ձեռքբերման, առկա խնդիրների լուծման համար: Քաղաքապետի հետ տեղում քննարկվել են բոլոր հարցերն ու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցները:

 
 
 

Դեկտեմբերի 27-ին Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետռ Սամվել Բալասանյանի հետ միասին վարչապետը շրջել է նոր կառուցված փողոցներով, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վարչապետն այնուհետ մասնակցել է Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը:

 
 
 

Հարգելի՛ գյումրեցիներ,

31 տարի դեկտեմբերի 7-ը գյումրեցիների հիշողություններում դրոշմված է որպես ցավի ու խորը կսկիծի լուռ վկայություն: Աղետալի մի օր, որ հազարավոր գյումրեցիների կյանքը բաժանեց երկու փուլի՝ դեկտեմբերի 7-ից առաջ և հետո: Րոպեների ու վայրկյանների ընթացքում խեղվեցին հազարավոր ճակատագրեր, ավերվեց քաղաքի բնակֆոնդի մոտ 70 տոկոսը, երբեմնի արտադրական հզորություն ունեցող քաղաքը վերածվեց ավերակների: Ծանր կացության մեջ հայտնված քաղաքի ու բնակիչների կյանքի ռիթմի բնական ընթացքի վերականգնումը գրեթե անհնար էր թվում:

 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 31 32 33 34 35 36 37 38 39 40 Հաջորդ > Վերջ >>

էջ 33 - 134