Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Սիրելի՛ ուսուցիչներ,

Կրթության ոլորտի հարգելի նվիրյալներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այս օրը հաճելի առիթ է ընձեռում բոլորիս երախտիքի խոսքեր հղել ձեզ շնորհակալ և պատվաբեր աշխատանքի համար: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է, ապա՝ անսահման նվիրվածություն:

 

 
 

2019 թվականի ամենատարբեր սպորտաձևերից Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Համահայկական 7-րդ խաղերում, միջազգային այլ մրցաշարերում չեմպիոն դարձած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր ընդունել ու պարգևատրել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Մինչ պարգևատրումը, քաղաքապետը ողջունել ու իր երախտիքի խոսքն է հղել նրանց, ապա ավելացրել.

 
 
 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ: 1991թվականի սեպտեմբերի 21-ին hայ ժողովրուրդը իրականություն դարձրեց ազատ ու անկախ երկիր ունենալու դարավոր պայքարը: 28 տարի առաջ ձեռք բերված գերագույն արժեքը՝ անկախությունը, մեր ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն նախապայմանն է, իսկ ձեռք բերված անկախության պահպանումը, երկրի հզորացումն ու զարգացումը՝ մեզանից յուրաքանչյուրի պարտքը: Հայաստանի անկախ պետությունն այլևս կայացած իրողություն է:

 

 
 
 

Գյումրու քաղաքապետարանը ևս միացավ Գյումրին առանց տնակների հիմնադրամի կողմից իրականացվող «Տնակից տուն մեկ քայլ է» նախաձեռնությանը:

 
 
 

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ ու ծնողներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Կրթությունն ու գիտելիքը բոլոր ժամանակներում եղել և մնում է մարդկային արժեհամակարգի ձևավորման կայուն հենասյունը:

Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում հատկապես մեր առաջին դասարանցիներին՝ ցանկանալով, որ ուսումնառության այս տարիները նրանց համար լինեն ամենահիշարժանն ու արդյունավետը: Դպրոց ոտք դնող յուրքանչյուր առաջին դասարանցի կոչված է նորովի շունչ տալու ու վեր բարձրացնելու համամարդկային արժեքները:

 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 31 32 33 34 35 36 37 38 39 40 Հաջորդ > Վերջ >>

էջ 36 - 134