Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ամենանշանակալից իրադարձությունների՝ դպրոցական վերջին դասի և վերջին զանգի առիթով: Թեև դպրոցական վերջին դասն ու վերջին զանգը խորհրդանիշ են հրաժեշտի, բայց միևնույն ժամանակ, խորհրդանիշ են կյանքի նոր սկզբի, որտեղ առավել մեծ պետք է լինի պատասխանատվության և զգոնության զգացումը:

Սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի այս փուլում հիմք է դրվում ձեր հետագա ուղու ձևավորմանը, որի հիմքում մասնագիտական ճիշտ ընտրությունն է, իսկ մասնագիտական ճիշտ ընտրություն ու որակյալ կրթություն ստացած քաղաքացին այսօր մեր երկրի կայուն զարգացման և հզորացման հենասյունն է:Առավել քան վստահ եմ, որ դուք կկատարեք ճիշտ ընտրություն և կդառնաք մեր պետությանն արժանի զավակներ, բարոյական բարձր հատկանիշներով օժտված քաղաքացիներ:

 

 
 

 Հայ մեծանուն երգիչ, երգահան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 95 տարեկան: Օրվա առիթով մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ծաղկիներ դրեցին ֆրանսահայ անվանի շանսոնյեի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով մեծանուն հայորդու հիշատակին:

 

 
 
 

Եվրոպայի օրը Գյումրիում

«ճանապարհ դեպի եվրոպա» խորագրի ներքո մայիսի 19-ին Եվրոպայի հրապարակում (Սև բերդի տարածք) նշվեց Եվրոպայի օրը: Ներկաներին ողջունեցին և շնորհավորական խոսքով հանդես եկան ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետն իր խոսքում անդրադարձավ ԵՄ դեսպանության հետ ունեցած համագործակցության, նրանց կողմից Գյումրիում իրականացված ծրագրերի մասին. «Եվրամիության գրասենյակ է բացվելու Գյումրիում, ծրագիրը արդեն կա տեսլականում: Սա մեզ համար կլինի շատ մեծ հաջողություն»,-ավելացրեց քաղաքապետը:

 
 
 

Մայիսի 16-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում բացվեց ՄՌՏ «էքսպերտ» ախտորոշիչ կենտրոն: Կենտրոնի բացմանը ներկա էին առողջպահության նախարար Արսեն Թորոսյանը,Ազգային ժողովի պատգամավորներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և այլք:

Քաղաքապետն իր խոսքում կարևորեց ախտորոշիչ կենտրոնի բացումը Գյումրիում, ապա ընդգծեց, որ այն սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող մարզի ու քաղաքի բնակչությանն այլևս հնարավորություն կտա տեղում անցնել հետազոտություն: Քաղաքապետն այնուհետ իր խոսքում վստահություն հայտնեց, որ հետագայում ևս մարզի ու քաղաքի առողջապահական ոլորտը կլինի նախարարության ուշադրության կենտրոնում:

 
 
 

Սիրելի հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ: Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ: Այդ օրերին բազում հայորդիներ այլ ժողովուրդների հետ համատեղ անձնուրաց պայքար մղեցին և իրենց խիզախության, արիության, անզիջում պայքարի շնորհիվ մեծ լումա ներդրեցին սպասված հաղթանակի կայացմանը:

Հաղթանակի օրը նորովի իմաստավորվեց 1992 թվականին՝ Շուշիի ազատագրմամբ: Շուշիի ազատագրումն ուղղակի հաղթանակ չէր, այն վճռական բեկում արցախյան պատերազմում և վառ վկայություն հայ զինվորների հայրենասիրության, նվիրվածության և անկոտրում ոգու: Մայիսյան այս հրաշալի օրը ևս մեկ առիթ է մեր խոնարհումը բերելու բոլոր այն հերոսներին, որոնց արիության, անձնուրաց պայքարի արդյունքում մեզ տրվել է ազատ հայրենիքում ապրելու իրավունք: Մեզ համար երկու կարևոր իրադարձություններին 1997 թվականին գումարվեց ևս մեկը: Այդ օրից ի վեր մայիսի 8-ին նշում ենք նաև երկրապահների օրը:

 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 31 32 33 34 35 36 37 38 39 40 Հաջորդ > Վերջ >>

էջ 40 - 134