Գլխավոր էջ Գյումրի Զբոսաշրջություն

Գյումրին գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանից 126 կմ հեռավորության վրա, այն տեղակայված է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնում` ծովի մակերևույթից 1550 մետր բարձրության վրա: Քաղաքն ընդգրկում է շուրջ 4429 հեկտար տարածք, ընդլայնվելու համար աշխարհագրորեն հարմարավետ տեղանքում է գտնվում: Շիրակի բարձրավանդակը Հայաստանի ամենից ընդգրկուն հարթ տարածությունն է, երկարությունը 35 կմ է, լայնությունը՝ 25: Այն սահմանակից է Փամբակի լեռնաշղթայի արևմտյան, Արագած լեռան հյուսիսային և արևմտյան հատվածներին:

ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ

Գյումրին լավագույն վայրերից մեկն է անմոռանալի կոնֆերանսներ կազմակերպելու համար: Բազմաթիվ կոնֆերանսներ են անցկացվել Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում: Համալիրը Գյումրու առավել հին շինություններից մեկն է, այն ունի ռեստորան, կոնֆերենց դահլիճ, իսկ երկրորդ հարկում՝ թանգարանն է:

ԴԵՂԱՏՆԵՐ

Ռիժկովի և Աբովյան փողոցներում գործում են 24 ժամ աշխատող դեղատներ: Անհրաժեշտ դեղեր հնարավոր է գտնել քաղաքի ցանկացած մասում:

 

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հրդեհային ծառայություն - 101

Ոստիկանություն - 102

Շտաբ օգնություն – 103

Հեռախոսային տեղեկատու -  109

Օդանավակայանի տեղեկատու – 187

Միջազգային զանգեր – 105

Զանգեր Հայաստանի ներսում – 107

Երկաթուղի – 184

Եղանակի տեղեկատու -186

Գազի ծառայություն -104

ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 

Գյումրիին առավել մոտ է Շիրակ միջազգային օդանավակայանը, որը քաղաքի կենտրոնից 7 կմ հեռավորության վրա է տեղակայված: Օդանավակայանը կանոնավոր չվերթ է իրականացնում Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ:

Հեռ.՝ +374 (312) 221 58 

Ֆաքս.՝ +374 (312) 409 58  

ԵՐԿԱԹՈՒՂԻ

Գյումրի - Երևան, Երևան - Գյումրի երկաթուղային ծառայությունը միջքաղաքային ուղևորափոխադրումների ամենից էժան տարբերակն է: Երևան – Գյումրի գնացքը շարժվում է ամեն օր 8:00-ին ու 18:00-ին, Գյումրի է հասնում մոտ 3,5 ժամից: Երկաթուղային կայարանը գտնվում է Կայարանամերձ հրապարակում՝ Տիգրան Մեծ և Գորկի փողոցների արևելյան վերջնահատվածում: 

Հեռ.՝ +374 (312)-51002 

ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ /ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամեն օր ժամը 7:00-ից մինչև 20:00 Երևան են մեկնում միկրոավտոբուսներ: Կոնկրետ մեկնելու ժամանակային ցուցակ չկա, մեքենաները շարժվում են, երբ միկրոավտոբուսի բոլոր 15 ուղևորները լրանան: Ավտոկայանը տեղակայված է Շահումյան փողոցի վերջնամասում, այնտեղ հասնելու համար Գյումրու կենտրոնական հրապարակից շուկայի փողոցով անհրաժեշտ է դեպի հարավ իջնել: Ուղևորափոխադրման արժեքը 1500 ՀՀ դրամ է: Նույն երթուղիով աշխատում են նաև տաքսիներ, որի արժեքը մեկ անձի համար 2500 ՀՀ դրամ է: Միկրոավտոբուսներն ու տաքսիները Երևանում հասնում են մինչև Սևանի փողոցում գտնվող Սասունցի Դավթի կայարան և նույն տեղից էլ վերադառնում են Գյումրի:

Գյումրիից Վանաձոր մեկնող ավտոբուսների, միկրոավտոբուսների և տաքսիների արժեքը 800-ից 1200 ՀՀ դրամ է:  Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները մեկնում են ըստ ժամանակային ցուցակի, իսկ տաքսիները, երբ լրանում են տեղերը:

Հեռ.՝ +374 (312) 551 29

ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ

ՏԱՔՍՆԵՐԻ 

Գյումրիում տաքսիները էժան են, քաղաքի ներսում մեկ ուղևորափոխադրման արժեքը սովորաբար 500 ՀՀ դրամ է, իսկ հեռու ուղևորափոխադրումը՝ մոտ 1000 ՀՀ դրամ: Քաղաքի ցանկացած մասում հեշտությամբ կարելի է տաքսի գտնել:

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ

Ներքաղաքային ավտոբուսներն ու միկրոավտոբուսների ուղևորափոխադրումն արժե 100 ՀՀ դրամ: