Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Թատերարվեստի հարգարժան գործիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Օրն այս ևս մեկ առիթ է մեր երախտիքի և շնորհակալության խոսքը հղելու թատերարվեստի բոլորի գործիչներին։ Սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր և մշակութային կյանքի հարստացման գործում բոլոր ժամանակներում իր մեծ դերն է ունեցել թատերարվեստը։

Թատերարվեստի պատմության ողջ ընթացքում հայ բեմը համաշխարհային ճանաչման շատ դեմքեր է ունեցել, այսօր էլ թատրոնում աշխատում են մարդիկ, ովքեր իրենց անմնացորդ նվիրվածության և անձնուրաց աշխատանքի շնորհիվ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունը։

 

 
 

Սիրելի գյումրեցիներ,

Ինչպես արդեն գիտեք, արտակարգ դրության պարետատունը սահմանել է տեղաշարժի սահմանափակումներ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Խնդրում և հորդորում եմ տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, վտանգի չենթարկել Ձեր և Ձեր հարազատների և շրջապատող անձանց առողջությունը: Որքան զգոն, ուշադիր և հետևողական լինենք բոլորս, այդքան առավել արդյունավետ կլինեն վարակի տարածումը կանխելու միջոցառումները: Քաղաքապետարանն այս օրերին իրականացրել և շարունակում է իրականացնել վարակի տարածումը կանխարգելող բոլոր այն գործառույթները, որ տրվում է պարետի ցուցումով:

 

 
 
 

Սիրելի՛ կանայք

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Գարնանային այս հիասքանչ տոնը ևս մեկ առիթ է մեր երախտիքի խոսքը հղելու ձեզ: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքը և մեզ մղում նորանոր նախաձեռնությունների: Հայ կնոջը բնորոշ յուրահատուկ հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով դուք մշտապես կարողանում եք հաղթահարել բոլոր դժվարությունները, լավատեսություն և ներդաշնակություն տարածել ամենուր: Անգնահատելի է ձեր դերը նաև մատաղ սերնդի դաստիարակության և ազգային ավանդույթների պահպանման գործում:

 

 
 
 

ՀՀ գրողների միության անդամ, արձակագիր Հակոբ Մուշը տոնում է ծննդյան 70-ամյակը: Այսօր՝ մարտի 2-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է արձակագրին, շնորհավորել հոբելյանի առիթով, ապա Հակոբ Մուշի հետ խոսել նրա գրական գործունեության, ծրագրերի մասին: Հայ գրականության մեջ ունեցած վաստակի, մանուկների համար ստեղծած ուշագրավ գրականության և ծննդյան 70-ամյակի առիթով Հակոբ Մուշը պագևատվեց Գյումրու քաղաքապետի պատվոգրով: Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի գրողների միությունն ամփոփել է ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները, համաձայն որի՝ Հակոբ Մուշն արժանացել է Վախթանգ Անանյանի անվան մրցանակի (մանկական գրականություն)՝ «Հեքիաթներ թղթե ինքնաթիռից» գրքի համար:

 
 
 

Փետրվարի 28-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի կողմից ներկայացվող 2020 թվականին իրականացվելիք սուբվենցիոն և Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրերին մասնակցելու վերաբերյալ հանրային բաց լսում-քննարկում, որին մասնակցում էին համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, շահագրգիռ այլ անձիք:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 31 32 33 34 35 36 37 38 39 40 Հաջորդ > Վերջ >>

էջ 32 - 134