Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ ուսուցիչներ,

Կրթության ոլորտի հարգելի նվիրյալներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այս օրը հաճելի առիթ է ընձեռում բոլորիս երախտիքի խոսքեր հղել ձեզ շնորհակալ և պատվաբեր աշխատանքի համար: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է, ապա՝ անսահման նվիրվածություն: Անգնահատելի է ուսուցչի դերը ապագա սերունդների կրթության ու դաստիարակության բարդ ու պատասխանատու գործում: Մանկավարժների ջանքերով է յուրաքանչյուրի կյանքում ուրվագծվում կյանքի ճանապարհային այն քարտեզը, որը հետագայում դառնում է ուղեցույցը հետագա տարիների համար:

Դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատասխանատու գործ, քան մատաղ սերունդ կրթելն ու հասարակության արժանապատիվ զավակ ձևավորելն է: Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու բարությամբ դուք սերունդներին եք փոխանցում ոչ միայն ձեր գիտելիքներն ու հմտությունները, այլև նաև՝ ձեր ոգու մի մասնիկը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով բոլորին քաջառողջություն, բարեկեցություն և լավատեսություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան