Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովի շրջանակներում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում հունիսի 28-ին կազմակերպված միջոցառման շրջանակներում ցուցադրվել է ռազմաբազայի զինտեխնիկան:

102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի ուղեկցությամբ տարածքում շրջել, ներկայացված զինտեխնիկային ծանոթացել են մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանը և այլք:


 
 

Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենապայծառ տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Տոն, որ օրացույցում բոլորիս համար ամենասպասվածն է և սիրելին:

Սիրելի փոքրիկներ, մեր պայծառ ապագայի, մեր վաղվա լուսավոր օրվա կերտողները, դուք ձեր ջերմությամբ ու ժպիտներով, ծափ ու ծիծաղով նոր իմաստ ու երանգ եք հաղորդում մեծերիս կյանքին: Հունիսմեկյան այս հրաշալի օրը ևս մեկ առիթ է պատասխանատվության առավել մեծ զգացումով համախմբվել ձեր շահերի և իրավունքների պաշտպանության, կրթության ու դաստիարակությանն առնչվող հարցերի լուծման շուրջ:

 

 
 
 

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության տոնի կապակցությամբ: 1918թվականի մարտերն ու հաղթանակները Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից են: Պատմական այդ իրողություն ևս մեկ անգամ խոսում է հայ ժողովրդի ազատատենչ ոգու և հայրենանվեր լինելու մասին: Հաղթական մեր ժողովուրդն իր միասնականության, անկոտրում կամքի շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու դարավոր ձգտումը:

Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց ազատ, անկախ, ինքնիշխան ու հզոր պետություն ունենալու գաղափարն ու ձգտումը հայ ազգը փոխանցեց սերնդեսերունդ՝ այն իրականություն դարձնելով 1980-ական թվականների վերջին:

 

 
 
 

 Մայիսի 25-ին Շիրակի և Լոռու մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետարանում արտագնա նիստ անցկացրեց: Նիստը նախագահում էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թ.-ի դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում հավաքագրված տվյալների ամփոփում, չտրամադրված տվյալների մասով տեղեկատվության և դրանց պատճառների ներկայացում, հավաքագրված տվյալների և ներկայացված առաջարկների հիման վրա մոտեցումների և ուղղությունների մշակման, հաշվարկների իրականացման, աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև աշխատանքային խմբի հետագա անելիքներն ու բազմաթիվ այլ հարցեր:

 

 
 
 

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ այսօր՝ մայիսի 25-ին, շրջայց կատարեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող փողոցներում, տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին, խնդիրներին: Շրջայցից հետո քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ քաղաքապետարանում անցկացվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին նախագծողներ, շինարարներ և այլք:

 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 31 32 33 34 35 36 37 38 39 40 Հաջորդ > Վերջ >>

էջ 39 - 134