Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետարանում երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին ներկայացվեց Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․ հայեցակարգը, 2020-2021 թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծերը

Նոյեմբերի 25-ին  Գյումրու քաղաքապետարանում երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին ներկայացվեց Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․ հայեցակարգը, 2020-2021 թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծերը։

Նախագծերի վերաբերյալ արված դիտարկումներն ու առաջարկությունները կհամալրեն փաստաթղթերի փաթեթը, որն այս պահին մշակման փուլում է: Առցանց կերպով մեկնաբաություններ ու առաջարկություններ անելու հնարավորություն ևս առաջիկա օրերին կունենան բոլոր շահագրգիռ կառույցներն ու անձինք՝ հետևելով քաղաքապետարանի և քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին ֆեյսբուքյան էջերին:

Հանդիպումը կազմակերպվել էր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։