Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ վանաձորցիներ,

Հարգելի՛ Մամիկոն Ասլանյան,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի​ Վանաձորի տոնի առիթով։ Օրն այս ևս մեկ առիթ է մեր սերն արտահայտելու բոլորիս սիրելի, պարզ ու գրկաբաց Վանաձորի հանդեպ։ Հայաստանի երրորդ քաղաքն այսօր բոլորիս աչքի առաջ օր-օրի ծաղկում է ու հզորանում՝​ դառնալով առավել գեղեցիկ, հարմարավետ ու ներկայանալի։ Լիահույս եմ, որ դեռ շատ ու շատ ծրագրեր կիրականացվեն Վանաձորում՝ ի նպաստ ծառայելով քաղաքի առավել զարգացմանն ու հզորացմանը։

Իմ և բոլոր գյումրեցիների անունից ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Վանաձորի տոնի առիթով՝ վանաձորցիներին մաղթում եմ քաջառողջություն, լավատեսություն և​ բարեկեցություն։

Շնորհավոր տոնդ, Վանաձոր։

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան