Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովը Գյումրիում

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունենացավ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես։


 
 

Գյումրիում իրականացվող փողոցաշինական ծրագրերի շրջանակներում հուլիսի 15-ին հերթական խորհրդակցությունն անցկացվեց Գյումրու քաղաքապետարանում: Այս անգամ խորհրդակցությունը գլխավորում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նախագծողներ, շինարարներ և այլք: Մինչ խորհրդակցությունը Վաչե Տերտերյանը շրջել էր փողոցներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, խնդիրներին:


 
 
 

Հուլիսի 16-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ դեսպանի խորհրդական Ժոու Հոնյուի: Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա խոսեց Չինաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների, մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցության, առկա գործակցությունների խորացման մասին:


 
 
 

Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի ու ժողովրդի համար այսչափ կարևոր տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: 1995թվականին հայ ժողովուրդն ընդունեց ՀՀ Հիմնական օրենքը, իսկ 2015 թվականին կողմ քվեարկեց սահմանադրական այն փոփոխություններին, որոնք միտված էին մեր երկրի կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական դարձնելուն, քաղաքացիական հասարակության դերը երկրի կառավարման գործընթացին ընդլայնելուն:

Մոտ երկու տասնամյակ առաջ ՀՀ հիմնական օրենքի ընդունմամբ հայ ժողովուրդը քայլ կատարեց դեպի իրավական պետություն, որի հիմքում համամարդկային արժեքներն էին: Առավելի քան երբևէ, այսօր մեզանից յուրաքանչյուրի պարտքն է համամարդկային այդ արժեքներին հավատարիմ մնալն ու անխախտ պահպանելը:

 

 
 
 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հուլիսի 4-ին հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրերի շրջանակներում:

Խորհրդակցությանը մասնակցում էին նախագծողները, շինարարները և բոլոր այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն վերը նշված ծրագրերով իրականացվող փողոցաշինական աշխատանքների հետ: Խորհրդակցության ընթացքում առանձին-առանձին ներկայացվեցին փողոցները, քննարկվեցին ասֆալտի շերտի, հենասյուների հիմքերի, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգերի, մալուխների անցկացմանն առնչվող բազմաթիվ հարցեր:


 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 31 32 33 34 35 36 37 38 39 40 Հաջորդ > Վերջ >>

էջ 38 - 134