Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Օգոստոսի 30-ին Գյումրիում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներ, մարզպետներ և այլք: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ ներկաները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի զոհերի հուշարձանին, ապա մասնակցել «Էմիլի արեգակ» կենտրոնում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը:


 
 

Սիրելի՛ գյումրեցիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա առթիվ: Տոն, որ մեկտեղում է Գյումրու հոգսերով և ձեռքբերումներով ապրող բոլոր մարդկանց: Գյումրին այլևս վեր հառնող ու վերածնվող քաղաք է, որի համար մինչ այս տարված աշխատանքներին եկել են համալրելու տեղական ու միջազգային բազմաթիվ ծրագրեր: Գյումրին այսօր բոլորիս աչքի առաջ վեր է հառնում հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ՝ դառնալով առավել հարմարավետ, գրավիչ քաղաք թե՛ տեղի բնակիչների, թե՛ Հայաստանի և աշխարհի տարբեր անկյուներից Գյումրի այցելողների համար:

 

 
 
 

Գյումրու քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկ քաղաքի քաղաքապետարանը՝ ի դեմս Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր Զյուզինի օգոստոսի 24-ին կնքեցին քույր քաղաքների հուշագիր:

Համաձայն հուշագրի՝ կողմերն իրենց իրավասությունների սահմաններում նպաստելու են Գյումրիի և Նովոչերկասկի միջև առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցությանը, ինչպես նաև` առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության զարգացմանը, Գյումրիի և Նովո չերկասկի տարածքներում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միջև կապերի հաստատմանը, տուրիզմի, էքսկուրսիոն և ցուցահանդեսային, տոնավաճառային գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների միջև գործնական կապերի զարգացմանը և այլն:


 
 
 

Հարգելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ: Արագ զարգացող և փոփոխություններով լի ժամանակներում անհամեմատ մեծ է երիտասարդների դերը: Հանդիսանալով մեր հասարակության շարժիչ ուժն ու ապագայի հենարանը՝ դուք կարողանում եք արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի, իսկ այդ մարտահրավերներին համընթաց շարժվելու համար ձեզանից յուրաքանչյուրը պետք է արժևորի ստացած գիտելիքները և ցուցաբերի պատասխանատվության բարձր գիտակցում: Հայրենիքի ու հայրենի քաղաքի կայուն զարգացման, հզորացման բարդ ու պատասխանատու գործն այսօր դրված է մեր շատ սիրելի երիտասարդների ուսերին:

 

 
 
 

Հարգելի շինարարներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Տոնն այս ևս մեկ առիթ է մեր հարգանքի և ակնածանքի խոսքը հղելու ձեզ, քանզի հենց ձեր ձեռքերով են վեր հառնում ազգային հարստություններն ու փոխանցվում գալիք սերունդներին: Հարգելի շինարարներ՝ ձեզ է վստահված հայ ճարտարապետության դարավոր ավանդույթները, մեր սիրելի քաղաքի ու երկրի շենացման, անչափ կարևոր գործը: Այսօր էլ Գյումրիում իրականացվող մեծածավալ փողոցաշինական աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումն առանց ձեզ ու ձեր անձնուրաց աշխատանքի պատկերացնել՝ գործնականում անհնար է։ Ձեր նվիրված աշխատանքի և բարձր վարպետության շնորհիվ Գյումրին օրըստօրե շենանում է՝ աշխարհին ներկայանալով որպես ժամանակակից և բարեկարգ քաղաք:

 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 31 32 33 34 35 36 37 38 39 40 Հաջորդ > Վերջ >>

էջ 37 - 134