Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետարան-«ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամ համագործակցության շրջանակներում շարունակվում է սոցիալական բնակարանաշինության ծրագրի 3-րդ փուլը

Գյումրու քաղաքապետարան-«ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամ համագործակցության շրջանակներում շարունակվում է սոցիալական բնակարանաշինության ծրագրի 3-րդ փուլը: Այս փուլով նախատեսվում է Մովսես Խորենացի 46/1 հասցեում գտնվող շենքի վերջին երկու մուտքերի կառուցմամբ շահագործման հանձնել ևս 18 սոցիալական բնակարան: Բնակարաններից 14-ը կլինեն մեկ սենյականոց, իսկ 4-ը՝ երկու սենյականոց: Այս պահին իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները: