Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Օգոստոսի 30-ին Գյումրիում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներ, մարզպետներ և այլք

Օգոստոսի 30-ին Գյումրիում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներ, մարզպետներ և այլք: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ ներկաները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի զոհերի հուշարձանին, ապա մասնակցել «Էմիլի արեգակ» կենտրոնում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը:

Մինչ աշխատանքային քննարկումը ներկաներին ողջունեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասայանը: Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա խոսեց մինչ այս և առաջիկայում Գյումրիում իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին: