Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոյեմբերի 26-ին հերթական խորհրդակցությունն է անցկացրել

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոյեմբերի 26-ին հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, սուբվենցիոն ծրագրերի և համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրերի շրջանակներում: Խորհրդակցությանը մասնակցում էին վերը նշված ծրագրերում ընդգրկված շինարարները, վերահսկողություն իրականացնող կառույցի պատասխանատուները:

Հանդիպման ընթացքում քաղաքապետը առանձին առնձին անդրադարձավ ծրագրերին, խոսեց կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների, թերությունների, դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ու միջոցների մասին: Պատասխանատուների հետ տեղում քննարկվեցին առկա բոլոր խնդիրները, առաջարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները