Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Դեկտեմբերի 3-ը համաշխարհային հանրությունը նշում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:

Հաշմանդամություն ունեցող անձանց ինքնահաստատման ճանապարհին արգելքների վերացումը, արժանապատիվ կրթություն ստանալու և աշխատանք ունենալու երաշխիքն այսօր երկրի սոցիալական քաղաքականության առաջնային ուղղություններից են: Առավել, քան երբևէ, այսօր պետությունն իր հնարավորությունների շրջանակում ձգտում է գտնել հաշմանդամների խնդիրների լուծուման հնարավոր ուղղությունները, ձգտում անել առավելագույնը՝ միջավայրը նրանց համար առավել մատչելի և հարմարավետ դարձնելու համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները նաև իմ մշտական ուշադրության կենտրոնում են: Քաղաքում իրականացվող և զարգացման առաջիկա ծրագրերում առաջնահերթ քննարվում են հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող, քաղաքը նրանց համար մատչելի և հարմարավետ դարձնելու հարցերը:

Շարունակում եմ մնալ իմ այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր առողջական վիճակից , պետք է ունենա հասարակության լիիրավ անդամ կոչվելու, հասարակությանը լիարժեք ինտերգրվելու իրական հնարավորություն և պայմաններ: Այս օրը լավագույն առիթներից է միավորելու բոլոր այն անձանց, ովքեր անտարբեր չեն հասարակության այն շերտի նկատմամբ, որն ունի մեզանից յուրաքանչյուրի առանձնահատուկ ուշադրության ու հոգատարության կարիքը:

Կրկին շնորհավորելով Հաշմանդամների միջազգային օրվա առիթով՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, լավատեսություն և բարեկեցություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան