Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Թատերարվեստի հարգարժան գործիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Օրն այս ևս մեկ առիթ է մեր խորին երախտագիտությունը հայտնելու թատրոնի երախտավորներին, ևս մեկ անգմա արժեվորելու նրանց մեծ ներդրումն ու թողած ավանդը թատերարվեստում:

 
 
Չորեքշաբթի, 08 Մարտ 2017 10:02

 Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Լինելով մեր ապագայի սերնդների դաստիարակողն ու ազգային ավանդույթների կրողը, հայ կնոջը բնորոշ յուրահատուկ հոգատարությամբ, լավատեսությամբ, անսպառ բարությամբ ու եռանդով դուք մշտապես կարողանում եք հաղթահարել ձեր առաջ ծառացող բոլոր դժվարությունները և ժպիտով պարուրել բոլորին: 

 
 
 

Փետրվարի 17-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Քաղաքապետը ողջունեց դեսպանի այցը Գյումրի, ապա խոսեց Գյումրու զարգացման՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից առաջ քաշված ներդրումային ծրագրի, դրա ընթացքի ու հետագա անելիքների մասին: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց՝ ներդրումային ծրագրի իրագործումը, որի շրջանակներում նախատեսված է պատմական կենտրոն հանդիսացող 2 փողոցների վերականգնում, հնարավորություն կտա Գյումրիում տուրիզմը զարգացնելու, զբոսաշրջիկների համար քաղաքը հետաքրքիր դարձնելու: Պյոտր Սվիտալսկին իր խոսքում նշեց՝ պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Գյումրու հանդեպ հետաքրքրությունը մեծ է, ապա խոսեց Գյումրիում իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին: Դեսպանն այնուհետ հանդիպում ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ հայտարարվեց Գյումրիում մեկ միլիոն եվրո բյուջեով Տարածքային զարգացման դրամաշնորհի մասին: Դրամաշնորհն ուղղված է մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը:

 
 
 

Փետրվարի 16-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին իրենց կազմակերպությունների գործունեութունը, իրականացված ծրագրերը, միաժամանակ ընդգծելով Գյումրիում ևս կենտրոններ ունենալու իրենց ցանկությունն ու հնարավոր ծրագրերի իրականացումը: Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի: 

 
 
 

Փետրվարի 13-ին Գյումրու Վարդանանց հրապարակում վառվեց Տեառն ընդ առաջի կրակը: Մինչ կրակի վառման արարողությունը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն անկացրեց ծիսակարգ, որին ներկա էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, Աժ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 61 62 63 64 65 66 67 68 69 70 Հաջորդ > Վերջ >>

էջ 70 - 134