Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շրջեց Գյումրու Ռուսթավելի, Շիրազ, Աբովյան փողոցներով, ծանոթացավ Կումայրի արգելոց-թանգարանի մեջ մտնող պատմական շենք-շինությունների ներկայիս վիճակին, խոսեց դրանց պահպանման ու վերականգնման մասին: Շրջայցից հետո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցավ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որի նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս Գյումրիի շենացման» հիմնադրամը: «Հույս» Գյումրիի Շենացման ծրագրի ղեկավար Լենա Մուրադյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում Գյումրիում կատարված աշխատանքների արդյունքն ու խոսեց հետագա անելիքների մասին: Վարչապետը իր խոսքում ողջունեց նախաձեռնությունը, ընդգծելով, որ վերը նշված ծրագիրը Գյումրիում տրամադրություն փոխող ծրագիր է, միաժամանակ ընդգծելով, որ բոլորը և առաջին հերթին կառավարությունը, շահագրգռված են Գյումրիում ներդրումների կատարման հարցում: Վարչապետը խոսեց նաև իր ընտանիքի կողմից կատարվելիք ներդրման մասին: Իր խոսքում ողջունելով ներկաներին, քաղաքապետն անդրադարձավ Գյումրու վերականգնմանը, քաղաքում տուրիզմը զարգացմանը, միաժամանակ շնորհակալություն հայտնելով այն անձանք, ովքեր այս հարցում ունեն իրենց ներդրումը: