Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատաման 25-ամյակի շրջանակներում հուլիսի 2-ին Գյումրիում անցկացվեցին մի շարք միջոցառումներ: «25-ամյա սերտ գործընկերություն և նոր հեռանկարներ». հիշելով անցյալը, նայելով դեպի ապագան խորագիրը կրող միջոցառում անցկացվեց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում, որին ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի Առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և այլք: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ խոսեց հայ-ամերիկյան բարեկամության, Գյումրիում տարիներ շարունակ նրանց կողմից իրականացված ծրագրերի մասին:

 
 

Հուլիսի 1-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ քաղաքապետարանի ենթակայության Պարարվեստի դպրոցի տարեվերջյան հաշվետու համերգը, որին ներկա էր նաև Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: Հաշվետու համերգում դպրոցի սաները ներկայացան դասական, ժամանակակից, ժողովրդական, սպորտային պարերով՝ ամփոփելով ուսումնական տարվա աշխատանքը: Արտուշ Մկրտչյանը ողջունելով դպրոցի տնօրինությանը, հանրույթին, սաներին, ծնողներին ու բոլոր ներկաներին, իր խոսքի սկզբում շնորհավորեց դպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում ստանալու կապակցությամբ: Ա.Մկչրտչյանը խոսեց նաև դպրոցի շենքային նոր պայմանների, գրանցած հաջողությունների մասին, ընդգծելով, որ այն ներդրված ջանքերի արդյունք է:

 
 
 

Հունիսի 30-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Ռուսաստանի դաշնության մայրաքաղաք առաջին թռիչքն իրականացրեց «Տարոն-Ավիա» ընկերությունը, ինչի առիթով օդանավակայանում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ ընդգծեց, որ ուղևորահոսքի ավելացումը ևս մեկ հնարավորություն է Գյումրիում տնտեսական աշխուժացման, զբոսաշրջության թվի ավելացման: Նշենք որ, «Տարոն-Ավիա» ընկերությունը սույն տարվա ապրիլի 10-ից թռիչքներ է իրականացում Ռուսաստանի դաշնության մի քանի քաղաքներ:

 
 
 

Հունիսի 29-ին գլխավորությամբ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցվող սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստի ընթացքում խոսվեց բնակարանների տրամադրման կարգի, վիճակահանության ու մի շարք այլ հարցերի մասին: Սոցիալական բնակարանների բաշխումը կիրականացվի վիճակահանության միջոցով, առանձին վիճակահանություն կլինի առաջին հարկի բնակարանների, 3 սենյականոց բնակարանի բաշխման համար, ևս մեկ վիճակահանությամբ կբաշխվի մնացած բնակարանները: Փաստաթղթեր ներկայացնելու համար նախապես կտրվի հայտարարություն, որից հետո՝ ստացված դիմումները կուսումնասիրվեն, ապա կանցկացվի վիճակահանությունը: 
Սոցիալական բնակարանների կառուցման նպատակով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը 2016 թվականի հուլիսին կնքել էին համագործակցության հուշագիր, որը նպատակ ուներ «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում համագործակցել և սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանով: Սոցիալական բնակարաններ ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջին փուլում շահագործման հանձնել 11 բնակարան, որից 10-ը մեկ սենյականոց, իսկ մեկը՝ 3 սենյականոց:

 
 
 

Հունիսի 28-ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Հովհաննես Բաչկովին: Օրեր առաջ գյումրեցի բռնցքամարտիկը Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը 64 կգ քաշային կարգի եզրափակչում մրցելով անգլիացի Լյուկ Մկկորմակի հետ՝ 5:0 հաշվով հաղթանակ տարավ և նվաճեց ոսկե մեդալ: Քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց բոլորին Հ.Բաչկովի հաղթանակի կապակցությամբ, միաժամանակ ընդգծելով, որ սա նրա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որի համար առաջիկայում կլինի նաև պարգևատրություն: Քաղաքապետն իր նաև նշեց, որ ինքը և որպես Գյումրու քաղաքապետ, և Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ մշտապես կանգնած է մարզիկի կողքին: Հովհաննես Բաչկովն իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլորին՝ իր կողքին կանգնելու, հաղթանակը իր հետ կիսելու համար: 
Հանդիպման ավարտին քաղաքապետը սեփական հավաքածուից Աստվածաշունչ նվիրեց բռնցքամարտիկին:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 61 62 63 64 65 66 67 68 69 70 Հաջորդ > Վերջ >>

էջ 64 - 134