Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Հուլիսի 29-ին, Գյումրու Սև բերդ ամրոցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպեց Ազգային երիտասարդական օրերի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Շվեդիայի հայ կաթողիկէ համայնքներից և Լեհաստանից (ազգությամբ լեհ) Գյումրի ժամանած մի խումբ երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում քաղաքապետը ողջունելով երիտասարդներին՝ խոսեց Կաթողիկէ Եկեղեցու դերի ու նշանակության մասին, ապա անդրադարձավ 2016 թվականին Հռոմի պապի Գյումրի կատարած այցի ու մատուցած պատարագի մասին: Երիտասարդները եղան նաև Սև բերդի տարածքում գտնվող հուղակոթողում, որն իր մեջ ամփոփում է մի ամբողջ պատմություն Հռոմի պապի Գյումրի կատարած այցելության, մատուցած պատարագի: Նշենք, որ հուշակոթողը բացվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ: Հուշակոթողն իրենից ներկայացնում է փակ խորան, որտեղ տեղադրված է այն նույն սեղանը, որի մոտ 2016 թվականի հունիսի 25-ին Ֆրանցիսկոս պապի ձեռամբ պատարագ մատուցվեց Գյումրու Վարդանանց հրապարակում: Խորանի կենտրոնում «Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ» նկարն է, որի հեղինակը գյումրեցի գեղանկարիչ Ժակլինա Սարգսյանն է, իսկ ներսում՝ Պապի այցի մասին պատմող լուսանկարներ են փակցված: Խորանի մոտ տեղադրված է նույն այն խաչքարը, որ դրված էր բեմում 2016 թվականի հունիսի 25-ի:

 
 

Հուլիսի 27-ին տեղի ունեցավ Գյումրու Լևոն Մադոյան փողոցի՝ Գորկու փողոցից Տերյան փողոց ձգվող հատվածի բացումը: Քաղաքապետը շնորհավորեց բնակիչներին, խնդրեց պահպանել փողոցի հարակից տարածքների մաքրությունը, միաժամանակ խոստանալով, հնարավորությունների առկայության դեպքում անդրադառնալ փողոցի այն հատվածին, որը Գորկի փողոցը կապում է Տիգրան Մեծ փողոցին: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց, որ փողոցի այս հատվածի բարեկարգմամբ ու շահագործմամբ բեռնաթափվում է Մուսայելյան փողոցը, Հաղթանակի պողոտան, ինչը կարևոր նշանակություն ունի քաղաքի երթևեկության համար: Լ.Մադոյան փողոցի բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին, միաժամանակ հույս հայտնելով, որ փողոցների բարեկարգումը կկրի շարունակական բնույթ:

 
 
 

Հուլիսի 20-ին, աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վարչապետի առաջին կանգառը Գյումրիում գործող «Լենտեքս» ընկերությունում էր: Վարչապետը շրջեց արտադրամասում, ծանոթացավ ընկերության արտադրական հզորությանը, հետաքրքրվեց ապագա ծրագրերից: Այնուհետ վարչապետը եղավ Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում, ապա՝ Ռուսթավելի փողոցում, որտեղ այս պահին ընթանում են փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Գյումրու Ռուսթավելի փողոցում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա մարտ ամսից: Վարչապետն իր խոսքում գոհունակություն հայտնեց աշխատանքների ընթացքից: Վարչապետը եղավ նաև մի քանի այլ կառույցներում, ներկաների հետ հենց տեղում քննարկվեց այդ կառույցների հետագա ճակատագիրը, խոսվեց սպասվող ծրագրերի, փոփոխությունների մասին:

 
 
 

Հուլիսի 7-ին, Գյումրու Տեխնոլոգիական ընկերությունում տեղի ունեցավ «Ռուբի լաբս» ընկերության պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Որի ընթացքում ներկայացվեց ծրագրերն ու կիրառվող տեխնոլոգիաները: Քաղաքապետն իր խոսքում շնորհավորեց հիմնադիրներին ՝ կարևորելով նոր աշխատատեղերի ստեղծումը Գյումրիում: Քաղաքապետն իր խոսքում նաև նշեց, որ բոլորիս խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի պոտենցիալ ունեցող երիտասարդները մնան և գործունեություն ծավալեն Գյումրիում:

 
 
 

Հուլիսի 4-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Գյումրու «Հայորդյաց տան» սաների հաշվետու համերգ-ներկայացումը, որին ներկա էր Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Հաշվետու համերգ-ներկայացմանը հանդես եկան «Հայորդյաց տան» դասական, ժողովրդական պարի խմբերն ու երգչախումբը:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 61 62 63 64 65 66 67 68 69 70 Հաջորդ > Վերջ >>

էջ 62 - 134