Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Փետրվարի 3-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները`՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի վարչապետին դիմավորեցին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Կարեն Կարապետյանը շրջեց օդանավակայանի տարածքում, ծանոթացավ պայմաններին: Վարչապետն իր խոսքում ընդգծեց, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան հարթակ՝ բիզնեսն օդանավակայանում զարգացնելու համար: Վարրապետն այնուհետ եղավ նաև գարու-ածիկի գործարանում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Վարչապետի հաջորդ կանգառը եղավ «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի նորաբաց կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի պայմաններին: