Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Երեքշաբթի, 11 Ապրիլ 2017 21:53

Գյումրու քաղաքապետարանը Գյումրու տարածքային զինկոմիսարիատի հետ համտեղ այսօր՝ ապրիլի 11-ին, կազմակերպել էր հանդիպում-միջոցառում զորացրված զինծառայողների հետ, այդ թվում՝ քառօրյա մարտական գործողությունների մասնակից: Միջոցառմանը ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և այլք: Կազմակերպված միջոցառման ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ իր երախտիքի խոսքը հղեց զինծառայողներին, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի համար:

 
 
Երկուշաբաթի, 10 Ապրիլ 2017 21:42

Այսօր՝ ապրիլի 10-ին, «Տարոն-ավիա» ավիաընկերության առաջին օդանավը, որը կրում է աշխարհահռչակ գյումրեցի Մհեր Մկրտչյանի անունը՝ վայրէջք կատարեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանում, որին ներկա էին նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: 

 
 
 

Սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ մայրության և գեղեցկության տոնի առիթով: Գարնանային այս հրաշալի տոնը, ևս մեկ առիթ է մեր երախտիքի խոսքը հղելու ձեզ:
Սիրելի կանայք, լինելով հայ ընտանիքի ամուր հենասյունը, ապագա սերունդների հայեցի դաստիարակողն ու ավանդույթների կրողը՝ մերօրյա դժվարին պայմաններում դուք ձեր ամուր կամքի դրսևորմամբ, լավատեսությամբ և հոգատարությամբ մշտապես կարողանում եք մեզ մղել նորանոր ձեռքբերումների:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ այս հիասքանչ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան ջերմության, անսահման սեր և ժպիտներ:
Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան

 
 
 

Մարտի 29-ին, աշխատանքային այցով Գյումրիում էին փողոցի վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացնող «Հայնախագիծ» ԲԲ ընկերության նախագծային խումբը՝ գլխավորությամբ «Հայնախագիծ» ԲԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի: Աշխատանքային խումբը եղավ փողոցում, ուսումնասիրեց կատարված աշխատանքները: 

 
 
 

14

Մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրը, Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոնում տեղի ունեցավ թատերական նոր նախագծի՝ Ջագ Բամբիռ թեատրոն համերգ-ներկայացման պրեմիերան, որին ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 61 62 63 64 65 66 67 68 69 70 Հաջորդ > Վերջ >>

էջ 69 - 134