Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպվել էր համերգ՝ մասնակցությամբ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Անի» փողային նվագախմբի, Գյումրու երաժշտական դպրոցների սաների և Պիոներ պալատի դհոլահարների խմբի:

 
 

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի համար այսչափ կարևոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995թվականին, հանրաքվեի արդյունքում, հայ ժողովուրդն ընդունեց ՀՀ Հիմնական օրենքը, որը միտված էր ժողովրդավարության և ազատության ամրապնդմանը:

 
 
 

Հուլիսի 4-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Քաղաքապետը ողջունեց դեսպանի այցը Գյումրի, ապա ներկայացրեց Գյումրու պատմությունը, մշակույթը, սպորտային նվաճումները և այլն: Դեսպանն իր հերթին ողջունեց քաղաքապետին, խոսեց իր այցի նպատակի մասին, ապա կիսվեց տպավորություններով:

 
 
 

Հուլիսի 4-ին, հայ մեծ դերսան Մհեր Մկրտչյանը կդառնար 87 տարեկան: Հարգանքի տուրք մատուցելով հայ նշանավոր դերասանին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին դերասանին հուշարձանին:

 
 
 

Հուլիսի 2-ին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից, ամառային առաջին զորակոչի մեկնարկով, հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեցին Գյումրեցի նորակոչիկները: Այդ առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, այլ պաշտոնյաներ ու զինվորականներ: Քաղաքապետը ողջունելով նորակոչիկներին, նրանց ծնողներին ու հարազատներին՝ տղաներին մաղթեց բարի ծառայություն և բարի վերադարձ: Քաղաքապետն իր խոսքում նշեց, մշտապես հպարտացել է գյումրեցիներով և այսօր էլ մեծ հպարտությամբ եկել է տղաներին ճանապարհելու: Քաղաքապետը տղաներին հորդորեց չվախենալ, քանզի այսօր նրանց ուսերին է դրվելու հայրենիքի սահմանների պաշտպանության բարդ ու պատասխանատու գործը:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 61 62 63 64 65 66 67 68 69 70 Հաջորդ > Վերջ >>

էջ 63 - 134