Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Սիրելի՛ երեխաներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Սիրելի փոքրիկներ, դուք եք մեր վաղվա օրվա կրողներն ու հայենիքի ապագան կերտողները, ուստի մեզանից յուրաքնչյուրի պարտքն է ստեղծել բարեկեցիկ պայմաններ ձեր պայծառ ու անհոգ կյանքի համար: 

 
 

Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, մայիսի 28-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ «Անի» փողային նվագախմբի համերգը՝ «Անկախության մեղեդիներ» խորագրով: Համերգին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք: Ծրագրում ընդգրկված էր հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագորություններ: Մինչ համերգի մեկնարկը ներկաներին փոխանցվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով:

 
 
 

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Դարեր շարունակ հայ ժողովուրդը պայքարել է պետականություն, ազատ և անկախ երկրում ապրելու համար, ինչին կարողացել է հասնել 1918 թվականին:

 
 
 

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի ընթացքում Գյումրու ողջ տարածքում իրականացվեց մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, աշխատանքներ իրականացրեց Օզանյան փողոցի ողջ երկայնքով:

 
 
 

Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր ձեր կյանքում նշանակալից և հիշարժան օր է, դուք հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ կրթօջախներին, ձեր ընկերներին ու ուսուցիչներին: Թեև դպրոցական վերջին դասն ու վերջին զանգը խորհրդանիշ են հրաժեշտի, բայց միևնույն ժամանակ՝ ազդարարում են կյանքի մի նոր սկիզբ, որում առավել բարձր պետք է լինի ձեր պատասխանատվության և զգոնության զգացումը նոր ուղու ձևավորման, լավ ապագայի և հայրենիքի շենացման գործում:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 61 62 63 64 65 66 67 68 69 70 Հաջորդ > Վերջ >>

էջ 66 - 134