Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Օգոստոսի 8-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Կեպնինին: Քաղաքապետը ողջունելով հյուպատոսին, նախ ներկայացրեց Գյումրին իր մշակույթով, պատմությամբ, նիստ ու կացով, ապա անդրադարձավ մինչ այս Գյումրիում ՌԴ հյուպատոսների հետ ունեցած համագործակցությանը: Հյուպատոսն իր խոսքում ընդգծեց, որ կարճ ժամանակում հասցրել է շրջել քաղաքում, որոշակիորեն ծանոթանալ քաղաքին: Հյուպատոսը նաև նշեց, որ հասցրել է զրուցել նաև քաղաքի բնակիչների հետ և քաղաքապետին փոխանցեց բնակիչների դրական կարծիքը, թե քաղաքի, թե քաղաքապետի մասին:

 
 

Օգոստոսի 3-ին  Շիրակի պետական համալսարանի բակում տեղի ունեցավ Շիրակի մայր բուհի մագիստրոս-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլք: Շիրակի պետական համալսարանի առաջին մագիստրոս շրջանավարտները թվով 101 էին, նրանցից 12-ին շնորհվեց գերազանցության դիպլոմներ: Քաղաքապետը ողջունելով ներկաներին, շնորհավորեց մագիստրոսներին իրենց կյանքի այսչափ կարևոր իրադարձության համար: Քաղաքապետն իր խոսքում շրջանավարտներին մաղթեց, որ այս իրողությունը լինի հիմնաքար՝ հետագա գործունեության ծավալման համար: 
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտ ուսանողների նվիրատվությամբ և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամ ներդրումներով ձեռք բերված ևս մեկ սոցիալական բնակարանի բանալիների հանձնման հանդիսավոր արարողությունը։

 
 
 

Օգոստոսի 3-ին  Գյումրու Շիրակացի փողոցում բացվեց խաղահրապարակ, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը և այլք: Քաղաքապետը ողջունեց թաղամասի բնակիչներին՝ շնորհավորելով նոր խաղահրապարակի բացման առթիվ: Թաղամասի բնակիչներին քաղաքապետը հորդորեց՝ այսուհետ առավել հետևողական լինել տարածքի պահպանման հարցում: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց, ամեն միջոց ներդրվել է թաղի երեխաների առօրյայի կազմակերպման համար, որին իր աջակցությունն է ունեցել նաև ԱՄՆ-ում բնակվող ծնունդով գյումրեցի Արսեն Սադատիերովը: Բնակիչներն իրենց հերթին ողջունելով քաղաքապետին, շնորհակալություն հայտնեցին խաղահրապարակի կառուցման համար, ընդգծելով դրա կարևորությունը թաղամասի երեխաների համար:

 
 
 

Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 29–ին Գյումրու Սև բերդ ամրոցում տեղի ունեցավ ArmMod Fashion նախագծի Fashion Show –ն` "Together" անվանումով: Ցուցադրությանը ներկայացվեց ինչպես Գյումրիի, այնպես էլ՝ Երևանի հայ երիտասարդ մոդելավորղների հագուստները` Հայաստանի լավագույն մոդելների մասնակցությամբ: Ցուցադրությանը ներկա էր նաև քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը, ով ողջունելով նախաձեռնությունը՝ կարևորեց դրա կազմակերպումն ու անցկացումը Գյումրիում:

 
 
 

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի ընթացքում Գյումրու ողջ տարածքում իրականացվեց մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, աշխատանքներ իրականացրեց Բուլվարային թաղամասի՝ Կուրսկի հրապարակի և դրան հարող հատվածից մինչև Բուլվարային թաղամասը «Մուշ»-ին կապող ճանապարհահատվածը (մինչև ֆուտբոլի Ակադեմիա):

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 61 62 63 64 65 66 67 68 69 70 Հաջորդ > Վերջ >>

էջ 61 - 134