Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Փետրվարի 11-ին Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում կազմակերպվել էին տարատեսակ միջոցառումներ նվիրված Երիտասարդների օրհնության` Սուրբ Սարգսի և «Գյումրու ձմեռ» ամենամյա տոնակատարություններին, որին մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը

 
 
Շաբաթ, 11 Փետրվար 2017 15:55

14

Հարգելի գյումրեցիներ, սիրելի երիտասարդներ
Ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ Երիտասարդների օրհնության` Սուրբ Սարգիս տոնի և «Գյումրու ձմեռ» ամենամյա տոնակատարության կապակցությամբ: Հենց դուք՝ երիտասարդներդ եք հասարակության շարժիչ ուժն ու ապագայի հենարանը, իսկ այս ժամանակաշրջանը ձեզ համար պետք է լինի համարձակ որոշումների, անմնացորդ նվիրման, անզիջում պայքարի, ուսման ծարավի և խելահեղ սիրո ժամանակահատված՝ դառնալով ամուր հենք ապագայի համար: Այսօր՝ այս երկու տոների միավորման հիմքում առողջության և երիտասարդության գաղափարն է:

 
 
 

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շրջեց Գյումրու Ռուսթավելի, Շիրազ, Աբովյան փողոցներով, ծանոթացավ Կումայրի արգելոց-թանգարանի մեջ մտնող պատմական շենք-շինությունների ներկայիս վիճակին, խոսեց դրանց պահպանման ու վերականգնման մասին: Շրջայցից հետո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցավ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որի նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս Գյումրիի շենացման» հիմնադրամը:

 
 
 

 Փետրվարի 3-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները`՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի վարչապետին դիմավորեցին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Կարեն Կարապետյանը շրջեց օդանավակայանի տարածքում, ծանոթացավ պայմաններին:  

 
 
 
Չորեքշաբթի, 01 Փետրվար 2017 21:05

Փետրվարի 1-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց «Վեոլա ջուր» ՓԲ ընկերության արևմուտք շահագործման տնօրինության տնօրեն Արամ Սահակյանին, «Վեոլա ջուր» ՓԲ ընկերության արևմուտք տարածքային տնօրինության տնօրենի տեղակալ Արա Եղիկյանին, «Վեոլա ջուր» ՓԲ ընկերության արևմուտք տարածքային տեղամասի տեխնիկական գծով տնօրեն Արշալույս Ավդալյանին: 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 77 78 79 80 Հաջորդ > Վերջ >>

էջ 71 - 134