Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

 Ապրիլի 29-ին Գյումրիում մեկնարկեց համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի՝ մասնակցում էր ծառատունկին, որին միացել էր նաև Շիրակի մարզպետարանը՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի: Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը և Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը միասին ծառեր տնկեցին Գյումրու Հաղթանակի պողոտայի այգում:

 
 

Ապրիլի 29-ին Պարի միջազգային օրը, Գյումրու քաղաքապետարանի ենթակայության Պարարվեստի դպրոցում բացվեց պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանի անունը կրող դասարան: Միջոցառամանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: Վերջինս, ներկաներին փոխանցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական խոսքն՝ ուղղված պարարվեստի գործիչներին: Աղասի Շաբոյանի անունը կրող դասարանի բացման պատիվը տրվեց վարպետի թոռանը՝ Արմեն Շաբոյանին և Պարարվեստի դպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանին:

 
 
 

Պարարվեստի հարգելի գործիչներ,

Սկսած 1982 թվականից ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը: Տոնն այս ևս մեկ առիթ է արժևորելու պարարվեստի հայ գործիչներին, մեր երախտիքի խոսքն հղելու նրանց՝ պարարվեստում ունեցած ավանդի և նվիրման համար: 

 
 
 
Երկուշաբաթի, 24 Ապրիլ 2017 14:43

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց Եղեռնի 102-րդ տարելիցի օրը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի այցելեցին Հեր Հերի /Ջարդի/ ձոր ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

 
 
 

 Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ցեղասպանություն, որին անմեղ զոհ դարձավ 1.5 մլն հայ: Մեկ դարից ավելի է անցել այն օրից, երբ Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրվեց և իրագործվեց սարսափելի ոճրագործություն՝ ուղղված հայ ժողովրդի բնաջնջմանը: Հայոց ցեղասպանությունը ոճիր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համայն մարդկության դեմ, իսկ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 61 62 63 64 65 66 67 68 69 70 Հաջորդ > Վերջ >>

էջ 68 - 134