Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Չորեքշաբթի, 08 Մարտ 2017 10:02

 Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Լինելով մեր ապագայի սերնդների դաստիարակողն ու ազգային ավանդույթների կրողը, հայ կնոջը բնորոշ յուրահատուկ հոգատարությամբ, լավատեսությամբ, անսպառ բարությամբ ու եռանդով դուք մշտապես կարողանում եք հաղթահարել ձեր առաջ ծառացող բոլոր դժվարությունները և ժպիտով պարուրել բոլորին: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ գեղեցկացնում եք մեր կյանքն ու մեզ մղում նոր նախաձեռնությունների:
Գարնանային այս հիասքանչ տոնը ևս մեկ առիթ է բոլորիս, արտահայտելու այն խորը ակնածանքն ու երախտիքը, որ տածում ենք ձեր հանդեպ: Անգնահատելի է նաև ձեր ունեցած մեծ դերը հասարակական-քաղաքական ամենատարբեր ոլորտներում:
Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, կրկին շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում ձեզ երջանկություն, հաջողություններ, անսպառ ժպիտներ և թող ձեր ընտանիքներում մշտապես թևածի խաղաղությունն ու ջերմությունը:
Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան