Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Թանգարանների հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Պատմամշակութային յուրօրինակ այս կառույցները կրում են մեր դարավոր պատմությունը պահպանելու, ցուցադրելու և այն սերնդեսերունդ փոխանցելու բարդ ու պատասխանտու գործը: Թանգարանների միջազգային օրը ևս մեկ առիթ է բոլորիս՝ համախմբվելու պատմության եւ մշակույթի յուրօրինակ պահապանի, անցյալի ու ապագայի ամուր կամուրջի դեր ստանձնած այս կառույցների շուրջ: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող Գյումրին հարուստ է նաև թանգարաններով և ոլորտի լավագույն մասնագետների շնորհիվ է, որ պատմությունն ու դրանցում պահպանվող ցուցանմուշներն հավուր պատշաճի ներկայացվում են թե տեղի, թե արտասահմանից Գյումրի հյուընկալած բոլոր այցելուներին:

LAST_UPDATED2
 
 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ: Իմ շնորհավորական խոսքն եմ հղում նաև երկրապահներին, քանի որ 1997 թվականից ի վեր մայիսի 8-ին նշում ենք նաև երկրապահների օրը:

 
 
 

Շուշիի ազատագրման տոնի առթիվ այսօր՝ մայիսի 8-ին, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ այցելեցին «Շիրակ» գերեզմանատուն՝ Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման:

 
 
 

Այսօր՝ մայիսի 8-ին, տոնական միջոցառում էր կազմակերպվել Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին: Միջոցառմանը ներկա էին նաև մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի: 

 
 
 

Սիրելի գյումրեցիներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Աշխարհի ավելի քան 140 երկրներում նշվող այս տոնը միտված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, ինչպես նաև` նպաստելու աշխատավորների իրավունքների պաշտպանությանը:
Մեր երբեմնի ծաղկուն և աշխատավորի քաղաքի համբավ ունեցող Գյումրին 88-ի երկրաշարժի և տնտեսական ճգնաժամի հետևանքով կորցրեց իր տնտեսական հզորությունները: Այսօր բոլորս մեր ջանքերը պետք է ներդնենք այդ համբավը վերականգնելու, քաղաքը տնտեսապես հզորացնելու, ներդրողներին Գյումրի բերելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար:
Կրկին շնորհավորելով Աշխատավորի օրվա առիթով՝ մաղթում եմ բոլորիդ բեղմնավոր աշխատանք, նորանոր ձեռքբերումներ, բարօրություն և բարեկեցություն ձեզ ու ձեր ընտանիքներին:
Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 61 62 63 64 65 66 67 68 69 70 Հաջորդ > Վերջ >>

էջ 67 - 134