Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈԻՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍՅԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՎՈՐԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի գյումրեցիներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Աշխարհի ավելի քան 140 երկրներում նշվող այս տոնը միտված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, ինչպես նաև` նպաստելու աշխատավորների իրավունքների պաշտպանությանը:
Մեր երբեմնի ծաղկուն և աշխատավորի քաղաքի համբավ ունեցող Գյումրին 88-ի երկրաշարժի և տնտեսական ճգնաժամի հետևանքով կորցրեց իր տնտեսական հզորությունները: Այսօր բոլորս մեր ջանքերը պետք է ներդնենք այդ համբավը վերականգնելու, քաղաքը տնտեսապես հզորացնելու, ներդրողներին Գյումրի բերելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար:
Կրկին շնորհավորելով Աշխատավորի օրվա առիթով՝ մաղթում եմ բոլորիդ բեղմնավոր աշխատանք, նորանոր ձեռքբերումներ, բարօրություն և բարեկեցություն ձեզ ու ձեր ընտանիքներին:
Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան