Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ 102-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐԸ ՄԱՐԶԱՅԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԵՐ ՀԵՐԻ /ՋԱՐԴԻ/ ՁՈՐ
Երկուշաբաթի, 24 Ապրիլ 2017 14:43

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց Եղեռնի 102-րդ տարելիցի օրը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի այցելեցին Հեր Հերի /Ջարդի/ ձոր ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները մինչ այդ ծաղիկներ էին դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողին, որտեղ անմեղ զոհերի հիշատակի փառաբանման, ոգեկոչման ծիսակարգ էր մատուցվել: Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման համար Գյումրիում էր պարսկուհի Նիկա Աֆկարին, ով «Վերածնունդ» հուշակոթողի մոտ կատարեց Կոմիտասի «Կռունկ» երգը: Նիկան համերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր քաղաքներում՝ իր արվեստի միջոցով ներկայացնելով 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից Հայոց Ցեղասպանությունը: