Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԳՅՈՒՄՐՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ

Այսօր՝ մայիսի 8-ին, տոնական միջոցառում էր կազմակերպվել Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին: Միջոցառմանը ներկա էին նաև մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի: Քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց մայիսյան հաղթական տոների կապակցությամբ: Քաղաքապետն խոսեց Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակի տարած փայլուն հաղթանակի, այդ հաղթանակում մեր հայրենակիցների անձնուրաց պայքարի մասին, ապա նաև՝ 1992 թվականին հայ կամավորականների կողմից Շուշիի ազատագրման և մեր քաջորդիների սխրանքների մասին: Սամվել Բալասանյանը նշեց՝ այս օրը ևս մեկ առիթ է մեր խոնարհումը բերելու եւ հարգանքի տուրքը մատուցելու բոլոր այն հերոսներին, որոնց անկոտրում կամքի, արիության, անձնուրաց պայքարի արդյունքում մեզ տրվել է ազատ հայրենիքում ապրելու իրավունք: