Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂՐՁԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թանգարանների հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Պատմամշակութային յուրօրինակ այս կառույցները կրում են մեր դարավոր պատմությունը պահպանելու, ցուցադրելու և այն սերնդեսերունդ փոխանցելու բարդ ու պատասխանտու գործը: Թանգարանների միջազգային օրը ևս մեկ առիթ է բոլորիս՝ համախմբվելու պատմության եւ մշակույթի յուրօրինակ պահապանի, անցյալի ու ապագայի ամուր կամուրջի դեր ստանձնած այս կառույցների շուրջ: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող Գյումրին հարուստ է նաև թանգարաններով և ոլորտի լավագույն մասնագետների շնորհիվ է, որ պատմությունն ու դրանցում պահպանվող ցուցանմուշներն հավուր պատշաճի ներկայացվում են թե տեղի, թե արտասահմանից Գյումրի հյուընկալած բոլոր այցելուներին:
Կրկին շնորհավորելով Թանգարանների միջազգային օրվա առթիվ՝ թանգարանային գործի մասնագետներին մաղթում եմ քաջառողջություն, լավատեսություն և խաղաղ երկինք, թող թանգարաններում երբեք այցելուների պակաս չնկատվի, իսկ ցուցանմուշները մշտապես համալրվեն նորերով՝ նոր շունչ ու երանգ հաղորդելով մշակութային այս օջախներին:
Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան

LAST_UPDATED2