Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ

Հունիսի 24-ին Գյումրու Սև Բերդ ամրոցում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» միջոցառումը, որին ներկա էր Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Արդեն ավանդույթ դարձած ամենամյա միջոցառմանը մեծ ոգևորությամբ նախապատրաստվել էին ինչպես նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցները, այնպես էլ փոքրիկներն ու նրանց ծնողները: Գյումրու 22 նախադպրոցական ուսումնական հաստատությունների մոտ 720 սան հայկական ժողովրդական, ժամանակակից ու դասական երգ երաժշտության ներքո ներկայացրեցին իրենց պարային համարները: Ռուբեն Սանոյանը շնորհավորեց երեխաներին, դաստիարակներին և ծնողներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նախադպրոցական կրթության դերը երեխաների համար` միաժամանակ բարի երթ մաղթելով փոքրիկներին կյանքի նոր փուլում: