Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆԸ, ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԱՂԱՐՇԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ «ԼԱՊՏԵՐԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Հունիսի 1-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ այցելեցին Գյումրու «Լապտերիկ» մանկապարտեզ, մասնակցեցին մանկապարտեզի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Քաղաքապետը ողջունելով ներկաներին, շնորհավորեց բոլոր փոքրիկներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, իր խոսքում փոքրիկներին մաղթելով անհոգ ու լուսավոր մանկություն: Քաղաքապետը միաժամանկ ընդգծեց՝ անելու են հնարավորը նրանց համար լավագույն պայմաններ ապահովելու համար: Կազմակերպված միջոցառումից հետո ներկաները շրջեցին մանկապարտեզի ներսում, որտեղ ամերիկահայ բարերար Հովհաննես Բալայանի և  «Ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների Սուրբ ծնունդի» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականավցել են վերանորոգման աշխատանքներ: