Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳՈՎ

Հուլիսի 1-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ քաղաքապետարանի ենթակայության Պարարվեստի դպրոցի տարեվերջյան հաշվետու համերգը, որին ներկա էր նաև Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: Հաշվետու համերգում դպրոցի սաները ներկայացան դասական, ժամանակակից, ժողովրդական, սպորտային պարերով՝ ամփոփելով ուսումնական տարվա աշխատանքը: Արտուշ Մկրտչյանը ողջունելով դպրոցի տնօրինությանը, հանրույթին, սաներին, ծնողներին ու բոլոր ներկաներին, իր խոսքի սկզբում շնորհավորեց դպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում ստանալու կապակցությամբ: Ա.Մկչրտչյանը խոսեց նաև դպրոցի շենքային նոր պայմանների, գրանցած հաջողությունների մասին, ընդգծելով, որ այն ներդրված ջանքերի արդյունք է: