Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Երեքշաբթի, 17 Հունվար 2017 20:31

Հունվարի 17-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Շիրակի մարզի վետերանների միության անդամներին, նրանց թվում նաև՝ Հայրենական պատերազմի վետերան, ինժիեներ Արտուշ Տոնոյանին, ով նախօրեին նշել էր ծննդյան 90-ամյակը: Քաղաքապետը ողջունեց ներկաներին, իր երախտիքի խոսքը հղեց նրանց: Հաշվի առնելով Գյումրի քաղաքի տնտեսական, գիտամշակութային, հասարակական կյանքում ներդրած նշանակալի ավանդը, թեթև արդյունաբերության ոլորտում ունեցած բազմամյա արդյունավետ գործունեությունը՝ Հայրենական պատերազմի վետերան, ինժիեներ Արտուշ Տոնոյանը պարգևատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով: Քաղաքապետն իր խոսքում անդրադարձավ Արտուշ Տոնոյանի աշխատանքային գործունեությանը, հայրենիքի համար ներդրած ավանդին: Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը ևս շնորհավեց Արտուշ Տոնոյանին, ընդգծելով նրա վաստակն ու հայրենանվեր մեծ գործունեությունը: