Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Չորեքշաբթի, 21 Դեկտեմբեր 2016 14:29

Դեկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում մարզական ոլորտի ներկայացուցիչները, գլխավորությամբ Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավարներ Վաչիկ Վարդանյանի և Մեխակ Ղազարյանի, ընտրեցին 2016թ թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկի, մարզիչի և թիմի: Մարզիկների ընտրությունը կատարվեց 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված էր 10 մարզիկ: Մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկ ընտրվեց Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), երիտասարդների տարիքային խմբում՝ Ժոռա Համազարյանը (պրոֆեսիոնալ բռնցքամարտ), լավագույն պատանի մարզիկ ընտրվեց Մամիկոն Ղարիբյանը (շախմատ): Լավագույն մարզիչ ընտրվեց Գևորգ Ալեքսանյաանը, լավագույն թիմ՝ «Շիրակ» ֆուտբոլի թիմը:

 
 
Կիրակի, 18 Դեկտեմբեր 2016 13:09

data/1815122016.jpg

Դեկտեմբերի 15-ին Գյումրու Շիրակ օդանավակայից առաջին թռիչքն իրականացրեց Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը, որին ներկա էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը: Քաղաքապետը ողջունեց «Պոբեդա» ավիաընկերության մուտքը Գյումրի, միաժամանակ հույս հայտնելով որ համագործակցությունը կլինի շարունակական: «Պոբեդա» ընկերության տնօրեն Անդրեյ Կալմիկովը, ով առաջին չվերթով եկել էր Գյումրի, նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա իր պատրաստակամություն հայտնեց համագործակցության շարունակության համար:

 
 
 

Հարգելի գյումրեցիներ,

28 տարի է անցել 1988թ-ի աղետալի երկրաշարժից: Չամոքվող վիշտ, հիշողություններ՝ լի ցավով ու կսկիծով, ուղեկցում են յուրաքանչյուր գյումրեցու արդեն 28 տարի:

Աղետի գոտու յուրաքանչյուր բնակչի կենսագրության մեջ 88-ի աղետալի երկրաշարժը թողեց անջնջելի հետք՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, ավերելով բազմաթիվ բնակավայրեր: 1988-ի ավերիչ երկրաշարժը միավորեց ոչ միայն համայն հայությանը այլ նաև՝ համաշխարհային մարդկությանը: Աղետից ժամեր անց հարյուրավոր մարդիկ, աշխարհի տարբեր ծայրերից, կանգնեցին մեր կողքին: Այսօր մեզանից յուրաքանչյուրի պարտքն է նաև երախտիքի խոսք ուղղել բոլոր այն մարդկանց ովքեր ծանր պահերին օգնության ձեռք մեկնեցին գյումրեցուն և օգնեցին քաղաքի վերականգնմանն ու կառուցմանը: Խոնարհելով անմեղ զոհերի շիրիմներին, ուզում եմ իմ երախտիքի խոսք հղել նաև նրանց, ովքեր չնայած ծանր պայմաններին և վշտալի կորուստներին, մնացին Գյումրիում և իրենց լուման ներդրեցին քաղաքի շենացման գործում: 

 
 
 
Շաբաթ, 03 Դեկտեմբեր 2016 09:33

 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը նշում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Առավել քան երբևէ, այսօր պետությունն իր հնարավորությունների շրջանակում ձգտում է գտնել հաշմանդամների խնդիրների լուծումները, միջավայրը նրանց համար դարձնելով առավել մատչելի և հարմարավետ: Մշտապես իմ ուշադրության կենտրոնում պահելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները՝ քաղաքի զարգացման առաջիկա ծրագրերում ևս նեռվում են ու առաջարկվում դրանց լուծման հնարավոր տարբերակները: Մեզանից յուրաքանչյուրի ուսերին է դրված խոցելի այս խավին ժամանակակից հասարակություն ինտեգրելու բարդ և պատասխանատու գործը: 

 
 
 
Չորեքշաբթի, 16 Նոյեմբեր 2016 21:36

Սիրելի ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների Միջազգային օրվա կապակցությամբ: Ժամանակին համընթաց քայլելու և տրվող մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու լավագույն զենքն այսօր գիտելիքներով հարուստ երիտասարդությունն է: Հարգելի ուսանողներ, ձեր ուսերին է դրված մեր երկրի առաջընթացի, կայուն զարգացման բարդ ու պատասխանատու գործը, առանց ձեզ դժվար է պատկերացնել սոցիալ-տնտեսական, հասարակական ու քաղաքական գործընթացները: Կարևորելով ապագայի նկատմամբ մեծ պատասխանատվությունը` մաղթում եմ ձեզ ուսման մեջ հաստատուն կամք և նվիրվածություն:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 77 78 79 80 Հաջորդ > Վերջ >>

էջ 73 - 134