Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Հինգշաբթի, 07 Հուլիս 2016 14:49

IMG_3658

 Հուլիսի 6-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Գյումրու քաղաքապետարանի և «ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագիրը նպատակ ունի «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում համագործակցել և սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանով: Բնակարանների կառուցման գործընթացը նախագծա-նախահաշվային փուլում է: Բնակարանների կառուցման շինաշխատանքները կբաժանվեն փուլերի: Աշխատանքների առաջին փուլում նախատեսված է Տրդատ Ճարտարապետ փողոցում գտնվող կիսակառույց շենքից բնակարանների կառուցումը հասցնել ավարտին: Նախատեսված է առաջին փուլում 12 բնակարան հանձնել շահագործման: Քաղաքապետն իր խոսքում նաև նշեց՝ սոցիալական բնակարանների կառուցման գործում քաղաքապետարանն իր ներդրումը կունենա:

 
 

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՂՋՈՒՆԵՑ ԼՂՀ ԶՈՒ-Ի ՄԱՏԱՂԻՍՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԶՈՐԱՄԱՍԻ ՄԱՐՏԿՈՑԻ ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ ՇՈՒԼԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Հինգշաբթի, 07 Հուլիս 2016 14:29

IMG_3658

  Հուլիսի 6-ին զիվորական ծառայությունն ավարտելուց հետո Գյումրի եկավ ԼՂՀ ԶՈՒ-ի Մատաղիսում տեղակայված զորամասի մարտկոցի ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը: Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում Արցախի հյուսիսիում՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունները ճնշելիս ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել: Ավագ սերժանտին քաղաքի մուտքի մոտ դիմավորեց նաև Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, ապա ուղեկցեց Գյումրու քաղաքապետարան: Ավագ սերժանտ Շուլի Հոկաբյանին այնուհետ ընդունեց քաղաքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ քաղաքապետ Սամվել Բալասանյանի: Քաղաքապետը ողջունեց Շուլի Հակոբյանին ու բոլոր ներկաներին, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնելով հայրենիքի հանդեպ նրա ցուցաբերած վերաբերմունքի, կատարած սխրագործության համար: 

 
 
 

IMG_3658

Սիրելի´ հայրենակիցներ,
Հարգելի գյումրեցիներ,
Շնորհավորում եմ մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Երկու տասնամյակ առաջ հայ ժողովուրդը կողմ քվեարկելով ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը միտված էր ժողովրդավարության և ազատության ամրապնդմանը: 

 
 
 

IMG_3658

Օդանավակայանում հանձնվեց նրան: Սրբազան Քահանայապետի կողմից ևս նվեր՝ հուշամեդալ է փոխանցվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ձեռամբ պատարագ մատուցվեց Գյումրու Վարդանանց հրապարակում, որն ուղեկցվեց «Գոհար» և Տիրամայր Հայաստանի երգչախմբեր կողմի մատուցված շարականներով՝ խմբավարությամբ Ռոբերտ Մլքեյանի: 

 
 
 
Շաբաթ, 25 Հունիս 2016 18:27

IMG_3658

Այսօր՝ հունիսի 25-ին, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճի բացման արարողությունը: Նորակառույց դահլիճի ժապավենը կտրելու պատիվը տրվեց Գյումրու ավագանու անդամներին, որից հետո այն օրհնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը: Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ողջունեց բոլորին Գյումրու համար նշանակալի, պատմական օրվա՝ Հռոմի ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Գյումրի կատարած այցի և Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցված պատարագի կապակցությամբ:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 77 78 79 80 Հաջորդ > Վերջ >>

էջ 77 - 134