Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Ուրբաթ, 27 Հունվար 2017 22:52

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Հայոց բանակի կազմավորուման հիմքը դրվեց մեր երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում` դառնալով մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը: Կազմավորման առաջին իսկ օրվանից Հայոց բանակը կարողացել է անսասան պահել մեր պետության սահմանները: Տարածաշրջանում ամենամարտունակ հայոց բանակը, 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա մարտերի ժամանակ, ետ մղելով հակառակորդի գրոհները, հերթական անգամ ապացուցեց իր պատրաստածությունը և մարտունակությունը

 
 
Հինգշաբթի, 19 Հունվար 2017 16:17

Այսօր՝ հունվարի 19-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին: Քաղաքապետը նախ ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա ներկայացրեց պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքի հետ կապված առաջիկա ծրագրերն ու անելիքները: Քաղաքապետն այնուհետ խոսեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից տրամադրվող 23.8 մլն դրամաշնորհային-վարկային ծրագրի մասին: Ֆրանս Վիկերսին իր հերթին ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ապա խոսեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ)- Հայաստան համագործակցության և Գյումրիում իրականացվելիք ծրագրի մասին, միաժամանակ նշելով, որ այն համատեղ ներդրված ջանքերի արդյունք է: Ֆրանս Վիկերսն այնուհետ խոսեց նաև հետագայում իրականացվելիք հնարավոր այլ ծրագրերի մասին:

 
 
 
Երեքշաբթի, 17 Հունվար 2017 20:31

Հունվարի 17-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Շիրակի մարզի վետերանների միության անդամներին, նրանց թվում նաև՝ Հայրենական պատերազմի վետերան, ինժիեներ Արտուշ Տոնոյանին, ով նախօրեին նշել էր ծննդյան 90-ամյակը: Քաղաքապետը ողջունեց ներկաներին, իր երախտիքի խոսքը հղեց նրանց: Հաշվի առնելով Գյումրի քաղաքի տնտեսական, գիտամշակութային, հասարակական կյանքում ներդրած նշանակալի ավանդը, թեթև արդյունաբերության ոլորտում ունեցած բազմամյա արդյունավետ գործունեությունը՝ Հայրենական պատերազմի վետերան, ինժիեներ Արտուշ Տոնոյանը պարգևատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով: Քաղաքապետն իր խոսքում անդրադարձավ Արտուշ Տոնոյանի աշխատանքային գործունեությանը, հայրենիքի համար ներդրած ավանդին: Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը ևս շնորհավեց Արտուշ Տոնոյանին, ընդգծելով նրա վաստակն ու հայրենանվեր մեծ գործունեությունը:

 
 
 
Շաբաթ, 31 Դեկտեմբեր 2016 13:31

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Մի քանի ժամից պատմություն կդառնա 2016 թվականը: Տարին Գյումրու համար ձեռբերումների տարի էր: 2016 թվականին միասին կարողացանք լայնածավալ աշխատանքներ իրականացնել Գյումրու համար այնքան կարևոր ոլորտներում՝ ինչպիսիք են փողոցաշինությունը, քաղաքի լուսավորությունը, բակերի բարեկարգումը, խաղահրապարակների տեղադրումը և այլն:
Գալիք 2017 թվականը Գյումրու համար ևս կլինի նոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի: 2017 թվականին կմենկնարկի 23.8 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհային-վարկային ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն փողոցաշինական, քաղաքի լուսավորման ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ: 3-րդ փուլով քաղաքում կշարունակվի խմելու ջրի նոր ջրագծերի անցկացման ծրագիրը:
Անցնող տարում Գյումրին կարողացավ պատվով կրել Գյումրին 2016 թվականի Երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը, որի շրջանակներում տարատեսակ միջոցառումներ անցկացվեցին՝ քաղաքը երիտասարդների համար յուրովի հետաքրքիր դարձնելով: 2016թվականին շահագործման հանձնվեցին երիտասարդների համար կարևոր մի կառույցներ: Գալիք տարին ևս երիտասարդության հիմնահարցերը կլինեն մեր ուշադրության կենտրոնում, մասնավորապես, զբաղվածության հարցը: 

 
 
 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱՌՎԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԵՂևՆՈՒ ԼՈՒՅՍԵՐԸ

Չորեքշաբթի, 21 Դեկտեմբեր 2016 14:58 ադմինիստրատոր
Տպել PDF

Դեկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ վառվեց Գյումրու գլխավոր եղևնու լույսերը, որով տրվեց նաև Ամանորյա միջոցառումների մեկնարկը: Քաղաքի գլխավոր եղևնու լույսերի վառման արարողությունն ուղեկցվեց հրավառությամբ:

LAST_UPDATED2
 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 77 78 79 80 Հաջորդ > Վերջ >>

էջ 72 - 134