Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Շաբաթ, 28 Մայիս 2016 11:55

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: Պատմական մի իրողություն, որը միավորելով մեր ժողովրդին, ևս մեկ անգամ խոսում է նրա ազատատենչ ոգու և հայրենանվեր լինելու մասին:
Շարունակվող ցեղասպանության և զանգվածային տեղահանումների դժվարին պայմաններում՝ հայ ազգը կարողացավ աննկուն կամքի շնորհիվ հաղթանակներ տոնել Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում: Ստեղծվելով պատմական բարդ ու դժվարին պայմաններում` Հայաստանի Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատևել կարճ ժամանակահատված: 

 
 
Ուրբաթ, 27 Մայիս 2016 11:17

Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ձեր կյանքի ամենանշանակալից իրադարձություններից մեկի՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Սիրելի շրջանավարտներ, օրն այս նշանակալի է ձեզանից յուրաքանչյուրի համար, քանզի այն որպես կյանքի լավագույն իրադարձություն մնալու է յուրաքանչյուրիդ հիշողության մեջ հետագա ողջ տարիների ընթացքում:

 
 
 
Չորեքշաբթի, 18 Մայիս 2016 13:08

 Թանգարանների հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ Ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ
Օրն այս ևս մեկ առիթ է, որպեսզի հասարակությունը համախմբվի պատմության եւ մշակույթի յուրօրինակ պահապանի դեր ստանձնած մշակութային այս օջախների շուրջ: Թանգարանները յուրօրինակ դեր ունեն, պատմությունը պահպանելու, անցյալը ներկա սերունդներին փոխանցելու, միաժամանակ հանդիսանալով ամուր կամուրջ՝ անցյալի ու ապագայի միջև: 

 
 
 
Կիրակի, 08 Մայիս 2016 20:01

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ:
71 տարի առաջ Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ, իսկ 1992-ին հայ կամավորականներն ազատագրեցին Շուշին, այս օրն առավել նշանակալի դարձնելով հայ ժողովրդի համար: Դժվարին պայքարներում հայերը մշտապես կարողացել են հաղթանակած դուրս գալ, ինչը վառ վկայությունն է հայ զինվորների հայրենասիրության և նվիրվածության, անկոտրում ոգու և կամքի: 

 
 
 
Շաբաթ, 07 Մայիս 2016 22:18

IMG_6090

Մայիսի 6-ին, Գյումրու Երկաթուղային կայարանում բացվեց Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Մկրտիչ Մինասյանի նվիրված հուշատախտակ: Հուշատախտակի բացմանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 77 78 79 80 Հաջորդ > Վերջ >>

էջ 80 - 134