Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Կիրակի, 16 Հոկտեմբեր 2016 10:30

DAY GYUMRI

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա կապակցությամբ 1794թ. ի այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում «Ազդարար» պարբերականի լույս ընծայմամբ սկիզբ դրվեց հայ տպագիր մամուլի պատմությանը և ի հիշատակ այդ օրվա` 2004թ. ՀՀ Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 16-ը հաստատվեց որպես «Հայկական մամուլի օր»:Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան

 
 
Չորեքշաբթի, 05 Հոկտեմբեր 2016 10:43

DAY GYUMRI

 Սիրելի ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Տոն որը ևս մեկ անգամ առիթ է ընձեռում մեր երախտագիտությունը հղել բոլոր այն անձանց, որոնց ուսերին դրված է մեր ապագա սերունդների կրթության ու դաստիարակության ամենաբարդ ու պատասխանատու գործը: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է ու նվիրվածություն՝ յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ և մանկավարժների ջանքերով է յուրաքանչյուրիս կյանքում ուրվագծվում կյանքի ճանապարհային այն քարտեզը, որը հետագայում դառնում է ուղեցույցը կյանքի ողջ ընթացքում:

 
 
 
Կիրակի, 25 Սեպտեմբեր 2016 10:27

DAY GYUMRI

Սիրելի՛ գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ, տոն, որ ևս մեկ առիթ է միավորվելու, մեկտեղելու այն մարդկանց ում համար թանկ է Գյումրին: Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքն այսօր հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ ներկայանալով հանրությանը՝ շարունակում է իր ուրույն տեղն ունենալ մեզանից յուրաքանչյուրի սրտում ու մտքում: 

 
 
 
Չորեքշաբթի, 31 Օգոստոս 2016 20:45

IMG_3658

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ,
կրթության բնագավառի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Դեպի գիտելիքի աշխարհ տանող այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում հատկապես առաջին դասարանցիներին, քանզի կրթությունն ու գիտելիքը մարդկային արժեհամակարգի ձևավորման կայուն հենասյունն է: Դպրոց ոտք դնող յուրքանչյուր առաջին դասարանցի, յուրաքանչյուր նոր սերունդ կոչված է նորովի շունչ տալու ու վեր բարձրացնելու համամարդկային արժեքները: 

 
 
 
Կիրակի, 14 Օգոստոս 2016 10:09

IMG_3658

 Հարգելի շինարարներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առիթով: Այս տոնն ավանդաբար նշվում է ի նշանավորումն շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքի և ակնածանքի, քանզի հենց ձեր ձեռքերով են վեր հառնում ազգային հարստություններն ու փոխանցվում գալիք սերունդներին: 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 77 78 79 80 Հաջորդ > Վերջ >>

էջ 75 - 134