Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Շաբաթ, 11 Հունիս 2016 21:48

IMG_3658

 Հունիսի 11-ին կայացավ Գյումրու Ն. Տիգրանյանի անվ. Արվեստի դպրոցի հաշվետու համերգը: Համերգին ներկա էր քաղաքապետարան ներկայացուցիչներ, երաժշտական դպրոցների տնօրեններ, մշակութային այլ գործիչներ:

 
 
Շաբաթ, 11 Հունիս 2016 17:35

30.11.2015_1

 Հունիսի 11-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի «Ուստա Կարո» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյնաը, Վաղարշակ Մխիթարյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, մտավորականներ և այլք: Ավիկ Իսահակյանը ներկայացնելով մեծ վարպետի հերթական գործը՝ շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին դրա տպագրության համար ունեցած մեծ ավանդի համար:

 
 
 
Չորեքշաբթի, 08 Հունիս 2016 23:55

Հունիսի 8-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գյումրու փողոցաշինության և լուսավորության արդիականացման համար տրամադրվելիք 23.5 մլն եվրոյի հետ կապված մի շարք հարցեր:

 
 
 
Երեքշաբթի, 07 Հունիս 2016 20:57

176b1d7c-4747-4c34-a9b5-c38f9cc24edd

Հունիսի 7-ին Գյումրիում էր Ռուսաստանի Դաշնության Պետրոպավլովսկ-Կամչատսկիի պատվիրակությունը՝ ղեկավարությամբ Պետրոպավլովսկ-Կամչատսկիի քաղաքապետ Կոնստանտին Սլիշչենկոյի: Պատվիրակության կազմում էին նաև Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը, Կամչատկայի երկրամասի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանը և այլք: 

 
 
 
Կիրակի, 05 Հունիս 2016 17:54

_MG_8105

ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված «Հնչիր շեփոր հաղթական» նշանաբանով փողային նվագախմբի հանրապետական փառատոնի շրջանակներում, այսօր՝ հունիսի 5-ին, փառատոնի մասնակից բոլոր փողային նվագախմբերը Անկախության հրապարակից երթով շարժվեցին դեպի Վարդանանց հրապարակ: Անցկացվող փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 77 78 79 80 Հաջորդ > Վերջ >>

էջ 78 - 134