Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Գյումրու Նորավան թաղամասում, Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքում բացվեց նոր խաղահրապարակ, որին ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:

 
 

Հունիսի 4-ին, Գյումրու երկաթ գծի Նորավանում վերանորոգումից հետո պաշտոնապես բացվեց Գյումրու թիվ 9-ը գրադարանը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: Քաղաքապետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց հանրույթին վերանորոգումից հետո շենքի շահագործման առթիվ, մաղթելով նրանց աշխատանքային բուռն ընթացք, մեծ թվով ընթերցողներ: Հանրույթն իր հերթին շնորհակալություն հայտնեց քաղաքապետին՝ նման նախաձեռնության և լավ վերաբերմունքի համար:

 
 
 
Հինգշաբթի, 02 Հունիս 2016 21:13

 Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանությանը օրը, վերանորոգումից հետո վերաբացվեց Գյումրու «Էլիթիա» նախակրթարանի մի մասնաշենքը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը: Քաղաքապետը ողջունելով բոլոր ներկաներին՝ շնորհավորեց փոքրիկներին՝ Երեխաների իրավունքների պաշտպանությանը օրվա առիթով, մաղթելով նրանց անհոգ ու լուսավոր մանկություն: Սամվել Բալասանյանը ողջունեց ու իր շնորհակալությունը հայտնեց նաև բարերարներին, որոնց օգնությամբ վերակնգնվել է նախակրթարանի մասնաշենքը: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ նախակրթարանի բակում տեղադրվել էր նաև նոր խաղահրապարակ: 

 
 
 
Երեքշաբթի, 31 Մայիս 2016 22:21

Սիրելի՛ երեխաներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենապայծառ տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Ձեր ջերմությամբ ու ժպիտներով, ծափ ու ծիծաղով նոր իմաստ ու երանգ եք հաղորդում մեծերիս կյանքին՝ պարտավորեցնելով անել հնարավորը ձեր պայծառ ու անհոգ կյանքի համար: Դուք եք վաղվա օրվա կրողներն ու հայենիքի ապագան կերտողները: Օրն այս ևս մեկ անգամ առիթ է պատասխանատվության առավել մեծ զգացումով համախմբվել ձեր շահերի և իրավունքների պաշտպանության, առողջության, կրթության ու դաստիարակության հարցերի լուծման շուրջ: 

 
 
 

IMG_0005

 Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ծաղիկներ դրեցին զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայ ազգային ազատագրական պայքարի գործիչների արձաններին:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 77 78 79 80 Հաջորդ > Վերջ >>

էջ 79 - 134